Ներկայումս համաշխարհային տվյալներով նկատվում է անպտղության աճման տենդենց, ինչը բացատրվում է էկոլոգիական ախտոտվածութան աճով, մեր ռացիոնում գենետիկական փոփոխված սննդի գերակշռմամբ, քաղաքակրթության զարգացման շեշտակի տեմպով պայմանավորված ինֆորմացիոն սթրեսոգեն գործոններով, միկրոբների դեղորայքակայունության պատճառով խրոնիկական բորբոքային հիվանդությունների աճով, սեռահասուն տարիքում հորմոնալ բացասական տեղաշարժերով:
Ընդհանուր անպտղության կառուցվածքում արական անպտղությունը կազմում է 45-50%՝ անպտղության դեպքերի գրեթե կեսում «մեղավոր» է տղամարդը: Արական գործոնի՝ տղամարդու անպտղության ախտորոշումը շատ ավելի դյուրին է՝ բավարար է կատարել սերմնահեղուկի հետազոտություն (սպերմոգրամմա) եւ կարելի է արդեն դատել սերմնահեղուկի ֆերտիլության (սերմնաբջիջների քանակության եւ շարժունակության) ունակության մասին: Պետք է նշել, որ անպտղության բուժման արդյունավետությունը կախված է ճիշտ ընտրված դեղորայքներից, բուժման տեւողությունից, պատճառական գործոնների վերացումից:
Հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ամուսնական զույգերը ենթարկվելով տեւական բուժման, հիասթափություն են ապրում, նրանց մոտ հաճախ առաջանում են որոշ սեքսուալ խանգարումները, ընտանեկան սեռական դիսհարմոնիա՝ ինչը հաճախ բուժման ընդհատման եւ/կամ ամուսնալուծության պատճառ է հանդիսանում:
Սեքսոլոգիայի կլինիկայում մենք կիրառում ենք արական անպտղության բուժման համալիր մեթոդը՝ դեղորայքային բուժման հետ համատեղ ընդգրկվում է նաեւ ամուսնական զույգի փսիխոէմոցիոնալ դրական տրամադրվածությունը ապահովվող հատուկ հոգեթերապեւտիկ պոտենցում:
Դեղորայքային բուժումը պետք է լինի կոմպլեքսային՝ ուղղված անպտղության բոլոր հնարավոր պատճառական գործոններին՝ հորմոնալ ստատուսի կարգավորում, խրոնիկ բորբոքային հիվանդությունների բուժում, վիտամինոթերապիա, ամինաթթուների եւ կոֆերմենտների լրացում, ուղեկցող այլ սոմատիկ գործոնների կարգավորում:
Բարձր արդյունավետություն են բուժմանը հաղորդում իդիոպաթիկ անպտղության ժամանակ կիրառվող դեղորայքային խումբը (մեր հետազոտման ժամանակ՝ սպեման պրեպարատը), որոնք բաղկացած լինելով բացառապես բուսական-բնական կոմպոնենտներից, արդյունավետորեն վերականգնում են սերմնաբջիջների շարժունակությունը եւ բարելավում քանակական ցուցանիշները՝ այդպիսով բարձրացնելով սերմնահեղուկի ֆերտիլությունը:
Արական անպտղությունը՝ որպես արդի բժշկագիտության ցավոտ հարցերից մեկը պահանջում է բուժման համալիր մոտեցում՝ հաշվի առնելով ոչ միայն բժշկագիտական (կենսաբանական), այլեւ սոցիալ-հոգեբանական եւ սեքսոլոգիական կարեւորագույն ասպեկտները: