Աշխարհում մարդկանց մոտ սեռական կյանքը սկսվում է միջինում 17.5 տարեկանից:  ԵՊԲՀ-ի սեքսապատալոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանի խոսքով,  հանրության տարբեր տարիքային խմբերի հետ աշխատելիս  հատկապես վերջին մի քանի տարիներին նկատվել է սեքսուալ կյանքի ու առողջության հետ կապված մի շարք խնդրիների մասին հարցերի աճ: Հարցերն ուղղվում են ինչպես www.sexology.am կայքում, այնպես էլ սոցիալական ցանցերում և բժիշկներին դիմելիս: «Ըստ այս տվյալների կարելի է եզրակացնել, որ Հայաստանում բավական վաղ են սկսում ապրել սեռական կյանքով. տղաները`16, իսկ աղջիկները 17-18 տարեկանից»,- ասում է բժիշկը:



Այսքան վաղ տարիքում սեռական կյանքով ապրելը պայմանավորված է մասնավորապես սեռական կյանքի պսիխոհիգիենայի հարցերի մասին համապատասխան գիտելիքների և հմտությունների,ինչպես նաև սեռական համակարգի կայուն հոգեսեռական (պսիխոսեքսուալ) և մարմնասեռական (սոմատոսեքսուալ) կայուն ստատուսի բացակայությամբ: Նման դեպքում տվյալ անհատների մոտ շատ ավելի դյուրին է դառնում սեռական առողջության խանգարումների առաջացումը:

Դեռևս չավարտված հոգեսեռական և և մարմնասեռական ֆոնի վրա տեղի ունեցող սեռական ակտիվությունը կարող է ոչ ճիշտ ուղղությամբ շարունակել մնացած էտապների զարգացումը, ինչն էլ իր հերթին կարող է սեռական խանգարումների պատճառ դառնալ: Մեծ նշանակություն ունեն  պաշտպանված սեռական կյանքի մասին գիտելիքները, որոնց  բացակայությոնը կարող է առաջացնել որոշակի սեռական խնդիրներ, մասնավորապես ինֆեկցիոն հիվանդություններ, սեռավարակներ: Բժիշկ Հակոբյանի խոսքով`տվյալ անհատները չունենալով համապատասխան գիտելիքներ և հմտություններ չեն կարող դա արձանագրել, իսկ շատ հաճախ էլ նրանք խուսափում են բժիշկի դիմել, ինչի հետևանքով էլ  ինֆեկցիաները կարող են փոխակերպվել ավելի խրոնիզացված ընթացքով վիրուսների: Սա էլ կարող է ժամանակի ընթացքում նրանց աճման ակտիվ շրջանում գտնվող վերարտադրողական օրգանների և համակարգի հետ կապված խնդիրներ առաջացնել: Այստեղից էլ հետևում է նաև անպտղության տարածման տենդենցները, ինչը ներկայում բավականին հաճախ հանդիպող պատալոգիա է:

-Կա նաև պահպանելով արտաքինից քողարկված կուսության ավանդական գաղափարը` այլընտրանքային սեռական կյանքով զբաղվելու միտում:  Խոսքը վերաբերում է ոչ հեշտոցային, դասական սեռական կյանքից զատ սեռական հարաբերության այլ ձևերը կիրառելուն, ինչը  կարող է նրանց պսիոխոսեքսուալ զարգացման վրա ոչ բարերար ազդեցություն գործել, իսկ  հետագայում` ամուսնությունից կամ նորմալ սեռական կյանքի հնարավորություն ստեղծվելուց հետո, որոշակի դժվարությունների և սեքսուալ խանգարումների պատճառ հանդիսանալ: Այս երևույթը բավական մտահոգիչ է սեքսապատալոգիական տեսանկյունից, ինչպես նաև,կարծում եմ, բավականին հաճախ գրանցվող երևույթ երիտասարդների մոտ,- նշում է Սևադա Հակոբյանը:

http://hayeli.am