Հղիությունը և ծննդաբերությունը կնոջ կյանքի  ամենածանրաբեռնված շրջաններն են, որից հետո անհրաժեշտ է լինում  որոշակի ժամանակ  օրգանիզմի՝այդ թվում նաև սեռական  ֆունկցիայի  վերականգնման համար :

Սեռական Ֆունկցիայի վերականգնումը  ծննդաբերությունից հետո կապված է զույգերի միջև  ֆիզիոլոգիական և հոգեբանական մի շարք  գործոններից: Որոշ կանանց մոտ ծննդաբերությունից հետո  առաջանում է հետծննդաբերական դեպրեսիա , որը պայմանավորված է  էստրոգենների  ցածր մակարդակով , երկար ժամանակ  կրծքով կերակրմամբ ,  անքնությամբ, գերհոգնածությամբ և այլն: Դեպրեսիվ վիճակը և մշտական հոգնածությունը  բերում են նրան, որ  կնոջ մոտ  կորում է հետաքրքրությունը դեպի սեռական կյանքը , որն էլ իր հերթին առաջացնում  է սեռական  ցանկության իջեցում երբեմն նույնիսկ բացակայություն:

Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ  մի շարք կանաց մոտ հետծննդաբերական շրջանում  դիտվում է դիսպարեունիա /ցավ սեռական հարաբերության  ժամանակ/ և անօրգազմիա՝ պայմանավորված հեշտոցի վատ խոնավացմամբ , չափսերի փոփոխմամբ, հեշտոցի մկանների ոչ լրիվ վերականգնմամբ, ինչպես նաև սեռական հարաբերության ժամանակ օրգաստիկ օղի ձևավորման խանգարմամբ :

Նշված սեռական խանգարումները  պահպանվում են 6-12 ամիս : 90% կանանց մոտ սեռական ակտիվության վերականգնումը  նշվում է ոչ շուտ, քան ծննդաբերությունից  6  ամիս անց:

Ծննդաբերությունից հետո 4-6 շաբաթ է պահանջվում, որպեսզի  արգանդում ավարտվեն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի էին ունեցել հղիության ընթացքում: Հետևաբար, այդ ընթացքում ցանկալի չէ սեռական կոնտակտը  հետևյալ պատճառներով ՝

1. կնոջ սեռական ուղիները ծննդաբերությունից հետո   հակված է տարբեր տեսակի  վարակների  ներգործությանը, քանի որ առկա արյունային արտադրությունը բարենպաստ միջավայր է մանրէների զարգացման համար,

2. արյունահոսություն  սեռական հարաբերության  ընթացքում :

Կանանց մոտ ֆիզիոլոգիական և հոգեբանական այս փոփոխությունները  անդրադառնում են զույգերի  միջանձնային հարաբերությունների վրա: Ուստի սեռական կյանքը կարգավորելու համար  անփոխարինելի է տղամարդու դերը , ով պետք է  ոչ միայն հասկանա և  օգնի, այլ նաև  պատրաստ լինի անցնելու այդ ‹‹փորձության››  միջով :

Հեղինակ՝ Լուսինե Ստեփանյան

 

Մեր բժիշկները

"Սեքսուալ առողջության պաշտպանություն" ՀԿ-ի անդամները լինելով հանրապետության առաջատար մասնագետները հասարակական գործունեությունից բացի ծավալում են նաև կլինիկական և բուժական գործունեություն: