Հղիությունը և ծննդաբերությունը կնոջ կյանքի ամենածանրաբեռնված շրջաններն են, որից հետո անհրաժեշտ է լինում որոշակի ժամանակ օրգանիզմի՝այդ թվում նաև սեռական ֆունկցիայի վերականգնման համար :
Սեռական Ֆունկցիայի վերականգնումը ծննդաբերությունից հետո կապված է զույգերի միջև ֆիզիոլոգիական և հոգեբանական մի շարք գործոններից: Որոշ կանանց մոտ ծննդաբերությունից հետո առաջանում է հետծննդաբերական դեպրեսիա , որը պայմանավորված է էստրոգենների ցածր մակարդակով , երկար ժամանակ կրծքով կերակրմամբ , անքնությամբ, գերհոգնածությամբ և այլն: Դեպրեսիվ վիճակը և մշտական հոգնածությունը բերում են նրան, որ կնոջ մոտ կորում է հետաքրքրությունը դեպի սեռական կյանքը , որն էլ իր հերթին առաջացնում է սեռական ցանկության իջեցում երբեմն նույնիսկ բացակայություն:
Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մի շարք կանաց մոտ հետծննդաբերական շրջանում դիտվում է դիսպարեունիա /ցավ սեռական հարաբերության ժամանակ/ և անօրգազմիա՝ պայմանավորված հեշտոցի վատ խոնավացմամբ , չափսերի փոփոխմամբ, հեշտոցի մկանների ոչ լրիվ վերականգնմամբ, ինչպես նաև սեռական հարաբերության ժամանակ օրգաստիկ օղի ձևավորման խանգարմամբ :
Նշված սեռական խանգարումները պահպանվում են 6-12 ամիս : 90% կանանց մոտ սեռական ակտիվության վերականգնումը նշվում է ոչ շուտ, քան ծննդաբերությունից 6 ամիս անց:
Ծննդաբերությունից հետո 4-6 շաբաթ է պահանջվում, որպեսզի արգանդում ավարտվեն բոլոր փոփոխությունները, որոնք տեղի էին ունեցել հղիության ընթացքում: Հետևաբար, այդ ընթացքում ցանկալի չէ սեռական կոնտակտը հետևյալ պատճառներով ՝
1. կնոջ սեռական ուղիները ծննդաբերությունից հետո հակված է տարբեր տեսակի վարակների ներգործությանը, քանի որ առկա արյունային արտադրությունը բարենպաստ միջավայր է մանրէների զարգացման համար,
2. արյունահոսություն սեռական հարաբերության ընթացքում :
Կանանց մոտ ֆիզիոլոգիական և հոգեբանական այս փոփոխությունները անդրադառնում են զույգերի միջանձնային հարաբերությունների վրա: Ուստի սեռական կյանքը կարգավորելու համար անփոխարինելի է տղամարդու դերը , ով պետք է ոչ միայն հասկանա և օգնի, այլ նաև պատրաստ լինի անցնելու այդ ‹‹փորձության›› միջով :