-Արժե՞, որ զույգը մինչեւ ամուսնանալը սեքսոլոգիական հետազոտություն անցնի


-Ի ուրախություն մեզ, երիտասարդ զույգերը մինչ ամուսնանալը ավելի հաճախ են սկսել բժշկի դիմել: Կան զույգեր, որ խնդիր չունեն, բայց դիմում են հետագա բարդություններից խուսափելու համար: Սա գալիս է սեռական կյանքի նկատմամբ գիտելիքների մակարդակի բարձրացման տենդենցից: Իհարկե, նախաամուսնական հետազոտությունը շատ ճիշտ է, քանի որ կան որոշ խնդիրներ, որոնք մինչ ամուսնանալն ավելի հեշտ է լինում ախտորոշել և բուժել: Սա վերաբերում է նաև օրգանական եւ խրոնիկական բորբոքային հիվանդություններին, անպտղության խնդիրներին,  սերմնահեղուկի հետազոտությանը: Նաև օգտակար են կանանց պարզունակ, ոչ ծավալուն հետազոտությունները: Սրանց նպատակն է պարզել յուրաքանչյուրի մոտ եղած խնդիրները եւ բուժել դրանք, որպեսզի հետո հարցեր չառաջանան զույգի մոտ: Ինչու չէ, նախաամուսնական խորհրդատվոթյունը ներառում է նաև սեքսուալության դրսևորումների և սեռական կյանքի փսիխոհիգիենայի մասին տեղեկատվություն, որը հաճախ կանխարգելում է որոշակի սեքսուալ դիսֆունկցիաների առաջացումը:

 


-Ի՞նչ ուղղություններով են կատարվում հետազոտությունները.


-Սեքսոլոգիական հետազոտության ժամանակ կարող ենք պարզել, թե զույգերից յուրաքանչյուրն ինչպիսի սեռական հնարավորություններ, սպասումներ, զգացումներ ունի: Կինն ունենում է որոշ սեքսոլոգիական թույլատրության շրջանակներ, որոնց մասին ամուսինը առանց հետազոտության գուցե չիմանա, բայց որոշ ժամանակ հետո դրա մասին խոսում են, ինչը բախումների և կոնֆլիկտային իրավիճակների պատճառ է դառնում: Գոյություն ունի նաեւ սեռական կոնստիտուցիայի գաղափար, ինչը վերաբերում է սեռական ակտիվությանը՝ թույլ, միջին, ուժեղ: Ուստի հետագա ամուր և ներդաշնակ սեքսուալ հարաբերությունների համար շատ կարևոր է մասնագետի կողմից սեռական կոնստիտւցիայի, սեքսուալության լիմիտի սահմանների, նյարդային համակարգի տիպի, անձի տիպի գնահատումը:


-Զույգի՝ միմյանց հետ չխոսելու, զգացողությունների մասին չմանրամասնելու պատճառով հաճա
՞խ են լուրջ խնդիրներ  առաջանում:


- Օրինակ՝ մի դեպք սեքսոլոգի պրակտիկայից. Ինձ մի զույգ էր դիմել, որը տարիներ շարունակ ապրել էր սեռական կյանքով, բայց կինն այդ ընթացքում օրգազմի զգացողություն չէր ունեցել: Նա այդ ընթացքում օրգազմի իմիտացիա էր արել, սակայն տարիներ հետո հոգնել էր կեղծելուց եւ ամուսնուն պատմել այդ մասին: Այդ լսելով՝ ամուսինը դա խաբեություն էր համարել կնոջ կողմից: Այսպիսի դեպքերում ամուսիններին օգնելը դժվար է, քանի որ սեռական խանգարումն արդեն կարծրացած է: Նման հարցերը, անշուշտ, կարող են ամուսնալուծության պատճառ դառնալ, քանի որ զույգի սեռական ֆունկցիան ընտանեկան միջանձնային հարաբերությունների կարգավորող լծակի դեր է կատարում: Եթե այդ դաշտում ամեն ինչ հարթ է, ապա ընտանիքը դառնում է միասնական եւ ավելի հեշտ պայքարում որոշ կենցաղային եւ կենսական խնդիրների դեմ: Ուստի վերոնշյալ խնդիրներից և դժվարություններից խուսափելու համար կարևորում ենք անկաշկանդ և անկեղծ միջանձնային հարաբերությունները ամուսինների միջև: Իսկ հաշվարկային մեխանիզմները բացասական են անդրադառնում ամուսնության վրա:


-Մինչամուսնական շփումների դերը հետագա ըտանեկան հարաբերությունների համար:


-Որոշ ժամանակահատված պետք է մինչամուսնական շփումների համար, որպեսզի զույգերը հասկանան միմյանց հայացքները, մտածելակերպը: Սակայն այդ հարաբերությունները երկար էլ չպիտի ձգվեն, քանի որ այդ դեպքում աղջկա մոտ ձեւափոխվում է մտածողությունը սեռական, ընտանեկան կյանքի մասին, նա բավարարվում է զուտ էրոտիկ քնքշանքներով: Եվ ամուսնական կյանքում իրենց սպասելիքները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ իրական սեռական մերձեցումը չի սահմանափակվում էրոտիկ քնքշանքներով և համբույրներով: Հետագա ամուսնական կյանքում ձևավորվում է վախ սեռական հարաբերություններից, որն էլ որոշակի անձնային առանձնահատկություններով կանանց մոտ վագինիզմի պատճառ է դառնում:


Շարունակելի…

Մեր բժիշկները

"Սեքսուալ առողջության պաշտպանություն" ՀԿ-ի անդամները լինելով հանրապետության առաջատար մասնագետները հասարակական գործունեությունից բացի ծավալում են նաև կլինիկական և բուժական գործունեություն: