Հարց` Բարև Ձեզ, հարցս հետևյալն է, արդեն երկու տարի է ամուսնացած եմ, բայց դեռ երեխա չունենք, չնայած մեկ անգամ վիժել եմ, որից հետո անցել եմ բազմաթիվ հետազոտություններ: Հետազոտությունների արդյունքում ինձ մոտ որևէ լուրջ խնդիր չի հայտնաբերվել, սակայն ամուսնուս մոտ խրոնիկ պրոստատիտ հայտնաբերվեց և բուժում ստացավ, բայց բուժումից հետո կրկնակի հետազոտվել ամուսինս չցանկացավ: Արդյոք նշված հիվանդությունը կարող է պատճառ հանդիսանալ անպտղության, և հրատապ է արդյոք կրկին հետազոտվելը: Իսկ այդ հիվանդությունը կարող է վիժման առիթ լինել? Կանխավ հայտնում եմ խորին շնորհակալություն

Պատասխան`Գոյություն ունեն հղիության վաղ շրջանում մինչև (3 ամսեկան)  վիժման բազմաթիվ պատճառներ. 1) արգանդի անոմալիաներ, 2) արգանդի վզիկի անբավարարություն` պայմանավորված վզիկի հիվանդություններով, տրավմայով կամ պատռվածքով, 3) Էնդոկրին խանգարումներ, 4) ինֆեկցիոն հիվանդություններ /տոքսոպլազմոզ, ցիտոմեգալովիրուս, հերպես վիրուս, քլամիդիա, ուրեոպլազմա, միկոպլազմա և այլն/, 5) Քրոմոսոմային խանգարումներ, 6)տարբեր հիվանդություններ օրէ ծանր սրտի բնածին արատներ, երիկամների անբավարարություն, զարկերակային հիպերտենզիաներ և այլն, 7) անտիֆոսֆոլիպիդային սինդրոմ 8) ծնողների տարիքը 9) ծխելը, ալկոհոլի չարաշահում, թմրանյութեր, 10) ռեզուս կոնֆլիկտ, 11) կանայք, որոնք հատուկ հղիների համար նախատեսված ռեժիմի խախտում և այլ գործոններ: Ձեր հարցի մեջ նշեցիք, որ Ձեր ամուսնիը բուժվել է խրոնիկական պրոստատիտի կապակցությամբ: Եթե այն կապված է եղել վերոնշյալ ինֆեկցիաներով, ապա միգուցե հնարավոր է վիժումը պայմանավորված լինել պրոսատիտով: Եթե պրոստատիտը այլ պատճառով էր պայմանավորված, ապա այն հավանաբար կապ չունի վիժման հետ: Ամեն դեպքում խորհուրդ եմ տալիս մանրակրկիտ հետազոտվեք:


Բժիշկ-սեքսոպաթոլոգ` Կարեն Թոփչյան