Սույն թվականի մայիսի 4-6 Աղվերանում տեղի ունեցավ ILGA EUROPE հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված «ՍԵՌԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ և ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ» թեմայով սեմինարը:
Հանդիպմանը ներկա էին ինչպես սեքսոպաթոլոգներ այնպես էլ հոգեբույժներ, հոգեբաններ, իրավաբաններ:
Սեմինարի պատվավոր հյուրն էր Մոսկվայի փսիխո-էնդոկրինոլոգիայի կենտրոնի տնօրեն, բ.գ. դ. , պրոֆեսոր, հոգեբույժ, հոգեթերապևտ, փսիխո-էնդոկրինոլոգ, սեքսոլոգ Ստեփան Նարբեի Մաթևոսյանը հանդես եկավ զեկույցներով ՝
1. Գենդերային ինքնություն
2. Բուժաշխատողների իրազեկվածության կարևորությունը ԼԳԲՏԻ անձանց հետ աշխատանքի ընթացքում,
3. Տրանսգենդեր և ինտերսեքս անձանց առողջապահական կարիքները ՀՀ-ում:
Սեմինարի ժամանակ ելույթով հանդես եկավ նաև բժիշկ սեքսոպաթոլոգ Վահե Ասրյանը և ներկայացրեց «Մարդու առողջության իրավունքն ու ԼԳԲՏԻ անձանց առողջապահական կարիքները» թեման:
Հանդիպումն ընթացավ բավականին ինտերակտիվ քննարկումներով, որի ընթացքում ծագեցին մի շարք հարցեր՝ կապված բժիշկների կողմից ԼԳԲՏԻ անձանց վարման վերաբերյալ:
Այս թեմաներին զուգահեռ քննարկվեցին նաև ՀՄԴ 11-ում սպասվելիք փոփոխությունները, մասնավորապես.
«Հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ» դասը կանվանափոխվի «Սեռական առողջությանը վերաբերող վիճակներ»,
«Անձնային և վարքային խանգարում հասուն տարիքում» -ը՝ «Գենդերային անհամապատասխանություն»
«Տրանսսեքսուալիզմ»-ը՝ «Գենդերաին անհամապատասխանություն դեռահասային և հասուն տարիքում»:
Պրոֆեսոր Մաթևոսյանի կողմից առաջարկվեց ՀՀ Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի միջոցով վավերացնել և կիրառել ՌԴ-ում արդեն իսկ գործող բժիշկների համար նախատեսված ԼԳԲՏԻ անձանց վարման ընթացակարգը: