Սույն թվականի փետրվարի 1-ին Հերացի 1 համալսարանական կլինիկայում կայացավ հանդիպում  հարակից մասնագետների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց  ՑԱԾՐ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԱԼԻՔՆԵՐՈՎ ԲՈՒԺՄԱՆ  ԿԻՐԱՌՈՒՄԸ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ  ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ՝ ՈՐՊԵՍ ԲՈՒԺՄԱՆ  ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ:


Զեկույցով հանդես եկան ՝

բ.գ.թ.դոցենտ ,ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս՝ Վրեժ  Շահրամանյանը

բ.գ.թ.ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս ՝Արսեն Գրիգորյանը :

Հանդիպման ընթացքում քննարկվեց  ցածր ինտենսիվության  հարվածային ալիքներով  սարքի կիրառման արդյունավետությունը անոթային բաղադրիչով պայմանավորված և դեղորայքային բուժման հանդեպ կայուն  էրեկցիոն դիսֆունկցիայի, Պեյրոնիի հիվանդության բուժման գործընթացում: Հանդիպման ընթացքում հնչեցին բազմաթիվ  հարցեր և քննարկվեց համագործակցության հետագա ծրագրերի նախագծեր: