Վրջերս տեղի ունեցավ «Սթրեսի ենթարկված մարդը» երկօրյա միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր անվանի հոգեբույժ, պրոֆեսոր Ադա (Ադել) Թադևոսյանի 80-ամյա հոբելյանին:

Ադա Թադևոսյանի մասնագիտական գործունեությունն անմիջական կապ ունի խորհրդային և հետխորհրդային ժամանակահատվածում Հայաստանում և նրա սահմաններից դուրս մեր երկրում սթրեսաբանության լավագույն ավանդույթների ներդրման և զարգացման հետ: 

Գիտաժողովին իր ուրույն մասնակցությունն ունեցավ Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան. բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանը հանդես եկավ «Սեռական խանգարումների պսիխոսոմատիկան» գիտական զեկուցմամբ և համանուն տպագիր աշխատանքով։  

Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ տղամարդու առողջության խնդիրներին վերաբերվող «Мужское здоровье в объективе стрессологии - за пределами привычного» (Տղամարդու առողջությունը սթրեսոլոգիայի տեսանկյունից՝ սովորականից այն կողմ) գրքի շնորհանդեսը: Գրքի համահեղինակներն են Հայաստանում «Սթրես» կենտրոնի և Սթրեսաբանության հիմնադիր, պրոֆեսոր, ավելի քան հարյուր տպագիր հոդվածների, մի քանի մենագրությունների, ինչպես նաև ուսանողության համար Սթրեսաբանության առաջին  դասագրքի հեղինակ Ադա Թադևոսյանը և ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը: Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց Ադա Թադևոսյանին, որ կարողացան այս արդիական խնդրին մասնագիտական լուծում տալ և նշեց, որ այս գրքում ամեն մեկը կգտնի իրեն հուզող խնդիրների լուծումը Ի դեպ, գրքից վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է ՀՀ ՊՆ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին: 

 

BLOG COMMENTS POWERED BY DISQUS