Արաբական Միացյալ Էմիրություններում, Դուբայ, կայացավ միջազգային ուրոլոգիական կոնֆերանսը՝ Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի և ուրոլոգների արաբական ասոցիացիայի հետ համատեղ /Emirates InternationalUrological Conference Dubai 2014/ :

 

Հայաստանից մասնակցում էր ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար, դոցենտ ՝ Սևադա Հակոբյանը: Կոնֆերանսի ժամանակ քննարկվել են սեռական և վերարտադրողական համակարգի արդի խնդիրները, ինչպես նաև նախանշվել համաշխարհային առողջապահական ներկայիս մարտահրավերները: Արաբական Միացյալ Էմիրությունների Պտղաբերության և Սեռական առողջության առաջատար կենտրոնի  հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի հետ համագործակցության մասին: Այցի ժամանակ ձեռք բերված փորձը և գիտելիքները կփոխանցվեն բժշկական համալսարանի ուսանողներին և օրդինատորներին: