“Դեպրեսիայի հետեւանքով սեռական խանագրումներ են լինում՝ տղամարդկանց եւ կանանց մոտ սեռական ցանկության նվազեցում է  նկատվում,”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց “Սեքսուալ առողջության պաշտպանություն” ՀԿ տնօրեն, սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանը:

Թիվ 3 կլինիկական հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքի ղեկավար Միքայել Ադամյանն ընդգծեց, որ նկատվում է սրտամկանային ինֆարկտի երիտասարդացում:

“Այս տարի տենդենց է նկատվում հիպերտոնիկ հիվանդությունների երիտասարդացման, պատճառը մեր ապրելակերպն է”,- շեշտեց նա:



Վերջինս նշեց, որ մեր ազգաբնակչության մեջ գնալով բժշկական կուլտուրայի աճ է նկատվում, որը կապված է մեր ապահովագրական ընկերությունների աշխատանքի հետ:

Միքայել Ադամյանը նշեց, որ նստակյաց կայնքը, հայկական ապրելակերպը. ծխելը, քիչ սպորտով զբաղվելը նույնպես նպաստում են սրտաբանական հիվանդությունների ավելացմանն ու երիտասարդականացմանը:

Քաղաքական թեժ կրքերը բնականաբար ի՞նչ բացասական ազդեցություն ունեն սեքսուալ հարցերում հարցին սեքսապաթոլոգ Ռուզաննա Ազատյանը պատասխանեց, որ բացի քաղաքական ուժերից քաղաքականացված է նաեւ հասարակությունը, այդ պատճառով էլ նման հարցերը, այդ թվում սեռական, դառնում են ոչ առաջնային: “Այս է պատճառը, որ այս շրջանում մեր այցելուների թիվը պակասել է”,- հայտնեց նա: Մասնագետը խորհուրդ տվեց, որ այդ շրջանում չտրվել դեպրեսիային ու ելքեր գտնել այդ իրավիճակից շուտ դուրս գալու համար: “Քնի խանգարումը, տրամադրության անկումը դեպրեսիա չէ, այլ սուր դեպրեսիվ իրավիճակ”,- նշեց Ազատյանը:

Մասնագետի վստահեցմամբ դեպրեսիվ իրավիճակները, սթրեսային ֆակտորները ազդում են նաեւ սրտաբանական հիվանդությունների առաջացմանը, որի ճիշտ լուծման առաջին քայլը բժշկին դիմելն է:

“Գնահատել կյանքը, զբաղվել սպորտով ու ակտիվ կյանքով”,- վերջում հորդորեցին մասնագետներն ու հավելեցին, որ խնդիրների դեպքում առաջին քայլով դիմեն բժշկի:

 


http://henaran.am