ՀՀ առողջապահության նախարարության եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի աջակցությամբ մայիսի 12-13-ին MULTI REST HOUSE հյուրանոցային համալիրում (Ծաղկաձոր) Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախաձեռնությամբ կանցկացվի «Սեքսուալ առողջության բժշկական եւ հոգեբանական ասպեկտները» թեմայով միջազգային գիտաժողով:
Այդ մասին sexology.am-ին ասել է «Սեքսուալ Առողջապահության» ՀԿ տնօրեն Ռուզաննա Ազատյանը: Բժշկուհին նշել է, որ գիտաժողովին կմասնակցեն բժիշկ-սեքսոլո•ներ, Էնդոկրինոլոգներ, •ինեկոլոգներ, ուրոլոգներ, հոգեբույժներ եւ հոգեբաններ, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից` Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Անգլիայից: Մասնակիցների թիվը 100-150-ն է:
Անվանի հյուրերի ցանկում, Ռ.Ազատյանի փոխանցմամբ, կլինինեն` Պիեռ Ասալյանը (McGill համալսարանի հոգեբուժության ամբիոնի պրոֆեսոր), Կեւան Ուայլը (Սեքսուալ առողջության համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ, պրոֆեսոր), Բեւերլի Ուիպլը (Ռուտ•երս համալսարանի պրոֆեսոր) եւ Վոետ Գիանոտենը (Դե Տրապենբեր•ի ֆիզիկական վերական•նողական կլինիկայի բժիշկ-սեքսոլո•):
Բժշկուհին ընդգծել է, որ գիտաժողովի շրջանակում կքննարկվեն սեռական եւ վերարտադրողական առողջության պահպանման, որոշ խնդիրների կանխարգելման, ախտորոշման, բուժման հրատապ հարցերը:
Հավելենք, որ առաջին միջազգային գիտաժողովը Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան կազմակերպել էր 2009-ին:
Վլադ Մուրդյան