Մեդիամաքս-ն այսօր սկսում է չորս մասից բաղկացած հրապարակումների շարք, որն անվանել ենք «Մեր լեզուն, մեր սեքսը»:

Վերջերս ռուսական Русский Репортер ամսագրում մի ծավալուն հրապարակում նկատեցինք, որի հեղինակը պնդում էր, որ «ռուսաց լեզուն սեքսին դեռ պատրաստ չէ»: Որոշեցինք համանման լրագրողական հետազոտություն անցկացնել նաեւ Հայաստանում ու փորձել հասկանալ` արդյո՞ք այն բառերը, որոնք հայերենում օգտագործվում են սեքսի նկարագրման համար, նպաստում են դրա նորմալ ընկալմանը հասարակության կողմից եւ հատկապես` երիտասարդների կողմից, որոնք նոր են սկսում սեռական կյանքով ապրել:

Ի՞նչ լեզվով խոսել սեռական հարաբերությունների մասին: Այս խնդիրը հուզում է շատերին, սակայն բոլորս «համեստորեն լռում ենք»: Միգուցե լռելու պատճառներից մեկն էլ այն է, որ առօրյա լեզվում բացակայում են սեքսի մասին պատշաճ բառերը՞:



Զրուցելով լեզվաբանների, հոգեբանների, սեքսոպաթոլոգների, գրողների, թարգմանիչների հետ, փորձել են խնդիրը դիտարկել մի քանի հարթություններում` լեզվական, գրական, հոգեբանական եւ բարոյական:

Հետաքրքիր էր պարզել, թե անկախացումից 20 տարի անց, երբ թվում է, որ ազատականացել են հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտները, ինչպիսի՞ էվոլյուցիայի է ենթարկվել սեռական հարաբերությունները նկարագրող հայերեն բառակազմը, արդյո՞ք այն ի զորու է պատշաճ կերպով արտացոլել ինտիմ կյանքի ողջ բազմազանությունը:

Արդյունքում այն եզրակացության եկանք, որ սեքսը նկարագրող բառերը հայերենում կա՛մ տաբուի ներքո գտնվող հայհոյաբանություններ են, որոնք չեն կարող դրական նկարագիր տալ հարաբերություններին, կա՛մ էլ բժշկագիտական եւ գրական խիստ արհեստաշունչ բառեր, որոնք գրեթե ամբողջովին դուրս են կիրառությունից:

Եվ այսպես, ներկայացնում ենք մեր հետազոտության առաջին մասը:

Մասնագետները` լեզվաբաններն ու հոգեբանները, մատնանշում են մի խնդիր, որի կարեւորությունն առաջին հայացքից իսկապես դժվար է հասկանալ ու գնահատել: Խոսքը գնում է հայկական սեռական բառարանի լեզվաբանական երկու առանձնահատկությունների մասին:

Առաջին առանձնահատկությունն այն է, որ սեռական ակտը նկարագրող արտահայտությունները կրում են բացառիկ սուբյեկտային բնույթ: Ըստ էության, այդ արտահայտությունների հեղինակը կարող է լինել միայն տղամարդը, ով համապատասխան գործողություններ է կատարում` անկախ օբյեկտի կամքից, ընդ որում, այն աստիճանի, որ այդ օբյեկտի գոյությունն ինքնին պայմանական է դառնում:

Այլ լեզուներում այդ գործողությունները նկարագրող արտահայտությունների մեջ սուբյեկտության աստիճանն անհամեմատ ավելի ցածր է, իսկ որոշ գործողությունները (օրինակ, օրալ սեքսի նկարագրման դեպքում) կարող են արտահայտված լինել ուղիղ կերպով, այսինքն` հատուկ բառի եւ միայն կրավորական սեռի օգնությամբ:

Հայերենում սեռական բնույթի բոլոր բառերը գտնվում են «վտանգ», «պատիժ» եւ «ստորացում» իմաստային շրջանակներում

Երկրորդը` հայկական սեռական բառարանում, հազվագյուտ բացառությունները չհաշված, բացակայում են բոլորի համար ընդունելի բառեր-էվֆեմիզմները, որոնք կարող են համարժեք կերպով նկարագրել սեռական ակտի ընդհանուր պատկերը՝ իր ողջ բազմազանությամբ, եւ միաժամանակ չեն համարվում վիրավորանքի կամ հայհոյանքի աստիճանի ոչ նորմատիվ բառապաշար (համեմատության համար` ռուսերեն «трахаться» էվֆեմիզմը): Իմաստաբանության տեսակետից այդ երեւույթը կարելի է բացատրել հետեւյալ կերպ. հայոց լեզվում սեռական բնույթի բոլոր բառերը մի շարք օբյեկտիվ պատճառներով գտնվում են «վտանգ», «պատիժ» եւ «ստորացում» իմաստային շրջանակներում (դրանում հեշտ է համոզվել` մտքում թվարկելով մի քանի հայտնի բառեր): Եվրոպական եւ որոշ այլ լեզուներում սեռական բառարանի բառերի ճնշող մեծամասնությունը գտնվում է «հաճույք» եւ «ամոթ» իմաստային շրջանակներում, եւ միայն մի քանիսը՝ վերոհիշյալ շրջանակներում:
Հայերենը թույլ տալի՞ս է հանգիստ խոսել սեքսի մասին:
Այո:
Ոչ:
Նման հարցը համարում եմ ամոթալի եւ վիրավորական:

Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ասում է, որ Հայաստանում կա «սեքսուալ վակուում», որն իրենց խոսքով կարող են լրացնել միայն մասնագետները:

«Բնավ կողմ չեմ, որ հեռուստատեսությամբ ազատ եւ անհարկի շահարկվեն սեքսին առնչվող տերմինները` երբեմն սխալ, կամ գրվեն հոդվածներ, որոնք մասնագետի կողմից չեն ստուգվել: Ստացվում են շատ ծիծաղելի եւ ոչ մասնագիտական տերմիններով հագեցած նյութեր, որոնք ապատեղեկատվության աղբյուր են եւ շատերի համար ուղեցույց» ,- ասում է Վրեժ Շահրամանյանը:

Էրեկցիա, թե «առնապրկո՞ւմ»

Սեքսոպաթոլոգը նշում է, որ բառերի որոնման եւ տերմինների ընտրության խնդրին բախվում է սեռական կյանքի կամ առողջության մասին հոդվածներ գրելիս: «Հոդվածներ գրելիս լատիներեն արտահայտության կողքին նշում եմ տերմինի համարժեք հայերեն թարգմանությունը: «Օրխիտ» բառը գրելիս փակագծում նշում եմ` «ամորձաբորբ», բացի այդ` գրում եմ բացատրությունը: «Ամորձաբորբ» բառը հայերեն է, սակայն հասկանալի չէ, այդ իսկ պատճառով տալիս եմ կարճ բնորոշում: «Էրեկցիայի» հայերեն տարբերակը` «առնապրկում», չմտավ շրջանառության մեջ, այնուամենայնիվ, հոդվածում նշում եմ` էրեկցիայի` առնապրկման, պոտենցիայի խանգարումները: Եթե գրեմ «սեռական ներհակման խանգարումներ», զավեշտալի բան կստացվի», - պատմում է նա

Վրեժ Շահրամանյանը պատմում է նաեւ հիվանդների հետ շփման ժամանակ առաջացող խնդիրների մասին: «Կան հիվանդներ, ովքեր տեղեկացված են եւ տիրապետում են սեռական տերմինաբանությանը: Օրինակ, կինը իր գանգատի մասին ասում է` «օրգազմ չեմ ապրում»: Պարտադիր չէ, որ օգտագործի «հեշտանք» բառը կամ առավել եւս «կտղունցք» բառը, որը գործածության մեջ չմտավ անբարեհունչ լինելու պատճառով: Եթե ծանոթ չեն տերմինաբանությանը, ասում են` «սեռական ակտի ժամանակ հաճույք չեմ ստանում» կամ, ավելի պարզ`«ոչինչ չեմ զգում»: Նույնն էլ տղամարդկանց պարագայում է, երբ խնդիրը ներկայացնում են` ասելով, թե շուտ են հանգստանում կամ շուտ են վերջացնում: Տեղեկացվածները միջին հայերենով ասում են, որ ունեն սեռական ակտի տեւողության խնդիր: Առավել գրագետներն ասում են, որ ունեն վաղաժամ սերմնաժայթքման խնդիր: Սա արդեն բժշկական տերմինաբանություն է: Հիվանդներին չենք ծանրաբեռնում ավելորդ բժշկական տերմիններով կամ խիստ գրական բառերով, նրանց հետ խոսում ենք հնարավորինս պարզ` երբեմն մեկ տերմինի բացատրության համար դիմելով մի քանի բառերի օգնությանը»:

Սեքսոպաթոլոգը շեշտադրում է հատկապես սեռական դաստիարակության խնդիրը. «Սեռական դաստիարակության մասին շատ դեպքերում հանրությունն ունի սխալ մոտեցում: Սեռական դաստիարակությունը սեքսի մասի ուսմունք չէ: Այն սեռի, սեռային պատկանելիության, սեռային առանձնահատկությունների, միջսեռային շփումների, սեռական հիգիենայի եւ վարքագծի մասին ուսմունք է: Այն ընդհանուր դաստիարակության անբաժանելի մասն է: Սեքսի թեմային դաստիրակության ընթացքում կարելի է հասնել 16-17 տարեկանում, երբ երեխան տարիքային առանձնահատկություններին համապատասխան դաստիարակություն ստացած կլինի: Ընտանիքում սկսած 3-4 տարեկանից, երբ երեխան հետաքրքրվում է, թե որտեղից է լույս աշխարհ եկել, նրան այդ մասին պետք է բացատրել պարզ եւ մատչելի մանկական տերմիններով:  Հակառակ դեպքում երեխան փողոցի ավագ «իրազեկվածներից» ինչ-որ գռեհկաբանություններ է լսում «դառը ճշմարտության» մասին, եւ ապրում է ծանր հիասթափություն, առաջին հերթին` ծնողներից»:

Նույն խնդրի մասին Մեդիամաքս-ի հետ զրույցում խոսել է նաեւ հոգեբան Ռուբեն Պողոսյանը. «Վաղ տարիքում երեխային ինչ-որ բան բացատրելու համար մեծ նշանակություն ունի բառերի ճիշտ ընտրությունը: Սեռական հարաբերությունները պետք է մեկնաբանել փոխակերպված ձեւով, բնությանը մոտ օրինակներով: Յուրաքանչյուր տարիքի համար կարելի է գտնել համարժեք բառեր»:

Նրա կարծիքով, եթե երիտասարդը չունի համապատասխան դաստիրակություն եւ պատրաստվածություն, ապա կարող է սթրես ապրել սեռական հարաբերութունների մասին գրականություն կարդալով կամ դրանց մասին լսելով:

Սեռական վայելքը էրոսն է, որը բառերի միջոցով մշակութայնացվում է

«Սեռական հարաբերությունը մերկացնելը, մշակութային դաշտից դուրս բերելը գռեհկություն է  եւ մարդկային չէ: Սեռական վայելքը էրոսն է, որը բառերի միջոցով մշակութայնացվում է: Այսինքն` այն պետք է մատուցվի այնպես, որ այն չիջնի գռեհկության բնազդային մակարդակի: Այն պետք է վեր կանգնած լինի: Արվեստը պետք է գեղեցիկ ձեւով ներկայացնի սեռային սիրային կապը, որպեսզի այն իսկապես դիտարկվի որպես աշխարհաստեղծ կարեւոր առանցք: Պետք է կարողանանք վայելել սերը սեռի մեջ, քանի որ այն սուբլիմացվելու(փոխակերպվելու) է` սեր դեպի գործունեության տարբեր տեսակներ` աշխատանք, արվեստ», - համոզված է հոգեբանը:

Ռուբեն Պողոսյանը նաեւ ասում է, որ բառերը արտահայտում են հույզեր:



«Հայհոյանքները բառեր են, որոնք արտահայտում են բռնություն: Իրենց մեջ եղած ագրեսիան մարդիկ արտահայտում են բառերի միջոցով: Եթե մարդն անվերջ հայհոյում է, ապա համարվում է խնդիր ունեցող մարդ: Մարդկության առաջացման ժամանակաշրջանում ագրեսիան եղել է մարմնական`բռնության եւ սպանության տեսքով: Հետագայում խոսքը եկել է օգնության, եւ մարդիկ սկսել են սպանել ոչ թե մարմնապես, այլ խոսքի մեջ», - պատմում է նա:

Խոսելը դժվարանում է բառերի երկիմաստության պատճառով

ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի դասախոս Լիլիթ Գալգրցյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում նույնպես ընդգծել է, որ սեռական դաստիարակությունը ենթադրվում է մարդու ընդհանուր դաստիրակության համատեքստում:

«Որպես մասնագետ սեռական դաստիարակությունը դիտարկում եմ ոչ թե նեղ իմաստով, այսինքն` զուտ էրոտիկ կամ սեռական հարաբերությունների իմաստով, այլ ընդհանուր սեռադերային սոցիալականացման իմաստով: Ենթադրվում է, որ կերտվում է մարդ, ով ունի համապատասխանություն իր սեռին: Սեռական դաստիարակությունը նպատակաուղղված է ոչ միայն սեռական կողմնորոշմանը, այլ նաեւ սեռերի հարաբերությունների մշակույթի եւ սեռական հարաբերությունների նկատմամբ վերաբերմունքի ձեւավորմանը»,-ասում է նա:

Նրա կարծիքով, երիտասարդների պետք է գոնե նվազագույն չափով տիրապետեն սեռական հարաբերությունների տերմինաբանությանը: «Սեռական հարաբերությունների պատշաճ բառակազմի բացակայության պատճառով կարող է դժվարանալ շփումը զույգերի միջեւ: Նրանք, ի վերջո, ինչ-որ ձեւով պետք է խոսեն իրենց հարաբերությունների մասին: Մեր պարագայում խոսելը դժվարանում է բառեր չգտնելու կամ եղած բառերի երկիմաստության պատճառով»,- ասում է նա:

Վաղը մեր կայքում կարդացեք «Մեր լեզուն, մեր սեքսը» շարքի երկրորդ մասը, որտեղ կներկայացնենք խնդիրը լեզվաբանական տեսակետից:
Մեդիամաքս-ն այսօր սկսում է չորս մասից բաղկացած հրապարակումների շարք, որն անվանել ենք «Մեր լեզուն, մեր սեքսը»:

Վերջերս ռուսական Русский Репортер ամսագրում մի ծավալուն հրապարակում նկատեցինք, որի հեղինակը պնդում էր, որ «ռուսաց լեզուն սեքսին դեռ պատրաստ չէ»: Որոշեցինք համանման լրագրողական հետազոտություն անցկացնել նաեւ Հայաստանում ու փորձել հասկանալ` արդյո՞ք այն բառերը, որոնք հայերենում օգտագործվում են սեքսի նկարագրման համար, նպաստում են դրա նորմալ ընկալմանը հասարակության կողմից եւ հատկապես` երիտասարդների կողմից, որոնք նոր են սկսում սեռական կյանքով ապրել:

Ի՞նչ լեզվով խոսել սեռական հարաբերությունների մասին: Այս խնդիրը հուզում է շատերին, սակայն բոլորս «համեստորեն լռում ենք»: Միգուցե լռելու պատճառներից մեկն էլ այն է, որ առօրյա լեզվում բացակայում են սեքսի մասին պատշաճ բառերը՞:

Զրուցելով լեզվաբանների, հոգեբանների, սեքսոպաթոլոգների, գրողների, թարգմանիչների հետ, փորձել են խնդիրը դիտարկել մի քանի հարթություններում` լեզվական, գրական, հոգեբանական եւ բարոյական:

Հետաքրքիր էր պարզել, թե անկախացումից 20 տարի անց, երբ թվում է, որ ազատականացել են հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտները, ինչպիսի՞ էվոլյուցիայի է ենթարկվել սեռական հարաբերությունները նկարագրող հայերեն բառակազմը, արդյո՞ք այն ի զորու է պատշաճ կերպով արտացոլել ինտիմ կյանքի ողջ բազմազանությունը:

Արդյունքում այն եզրակացության եկանք, որ սեքսը նկարագրող բառերը հայերենում կա՛մ տաբուի ներքո գտնվող հայհոյաբանություններ են, որոնք չեն կարող դրական նկարագիր տալ հարաբերություններին, կա՛մ էլ բժշկագիտական եւ գրական խիստ արհեստաշունչ բառեր, որոնք գրեթե ամբողջովին դուրս են կիրառությունից:

Եվ այսպես, ներկայացնում ենք մեր հետազոտության առաջին մասը:

Մասնագետները` լեզվաբաններն ու հոգեբանները, մատնանշում են մի խնդիր, որի կարեւորությունն առաջին հայացքից իսկապես դժվար է հասկանալ ու գնահատել: Խոսքը գնում է հայկական սեռական բառարանի լեզվաբանական երկու առանձնահատկությունների մասին:

Առաջին առանձնահատկությունն այն է, որ սեռական ակտը նկարագրող արտահայտությունները կրում են բացառիկ սուբյեկտային բնույթ: Ըստ էության, այդ արտահայտությունների հեղինակը կարող է լինել միայն տղամարդը, ով համապատասխան գործողություններ է կատարում` անկախ օբյեկտի կամքից, ընդ որում, այն աստիճանի, որ այդ օբյեկտի գոյությունն ինքնին պայմանական է դառնում:

Այլ լեզուներում այդ գործողությունները նկարագրող արտահայտությունների մեջ սուբյեկտության աստիճանն անհամեմատ ավելի ցածր է, իսկ որոշ գործողությունները (օրինակ, օրալ սեքսի նկարագրման դեպքում) կարող են արտահայտված լինել ուղիղ կերպով, այսինքն` հատուկ բառի եւ միայն կրավորական սեռի օգնությամբ:

Հայերենում սեռական բնույթի բոլոր բառերը գտնվում են «վտանգ», «պատիժ» եւ «ստորացում» իմաստային շրջանակներում

Երկրորդը` հայկական սեռական բառարանում, հազվագյուտ բացառությունները չհաշված, բացակայում են բոլորի համար ընդունելի բառեր-էվֆեմիզմները, որոնք կարող են համարժեք կերպով նկարագրել սեռական ակտի ընդհանուր պատկերը՝ իր ողջ բազմազանությամբ, եւ միաժամանակ չեն համարվում վիրավորանքի կամ հայհոյանքի աստիճանի ոչ նորմատիվ բառապաշար (համեմատության համար` ռուսերեն «трахаться» էվֆեմիզմը): Իմաստաբանության տեսակետից այդ երեւույթը կարելի է բացատրել հետեւյալ կերպ. հայոց լեզվում սեռական բնույթի բոլոր բառերը մի շարք օբյեկտիվ պատճառներով գտնվում են «վտանգ», «պատիժ» եւ «ստորացում» իմաստային շրջանակներում (դրանում հեշտ է համոզվել` մտքում թվարկելով մի քանի հայտնի բառեր): Եվրոպական եւ որոշ այլ լեզուներում սեռական բառարանի բառերի ճնշող մեծամասնությունը գտնվում է «հաճույք» եւ «ամոթ» իմաստային շրջանակներում, եւ միայն մի քանիսը՝ վերոհիշյալ շրջանակներում:
Հայերենը թույլ տալի՞ս է հանգիստ խոսել սեքսի մասին:
Այո:
Ոչ:
Նման հարցը համարում եմ ամոթալի եւ վիրավորական:

Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ասում է, որ Հայաստանում կա «սեքսուալ վակուում», որն իրենց խոսքով կարող են լրացնել միայն մասնագետները:

«Բնավ կողմ չեմ, որ հեռուստատեսությամբ ազատ եւ անհարկի շահարկվեն սեքսին առնչվող տերմինները` երբեմն սխալ, կամ գրվեն հոդվածներ, որոնք մասնագետի կողմից չեն ստուգվել: Ստացվում են շատ ծիծաղելի եւ ոչ մասնագիտական տերմիններով հագեցած նյութեր, որոնք ապատեղեկատվության աղբյուր են եւ շատերի համար ուղեցույց» ,- ասում է Վրեժ Շահրամանյանը:

Էրեկցիա, թե «առնապրկո՞ւմ»

Սեքսոպաթոլոգը նշում է, որ բառերի որոնման եւ տերմինների ընտրության խնդրին բախվում է սեռական կյանքի կամ առողջության մասին հոդվածներ գրելիս: «Հոդվածներ գրելիս լատիներեն արտահայտության կողքին նշում եմ տերմինի համարժեք հայերեն թարգմանությունը: «Օրխիտ» բառը գրելիս փակագծում նշում եմ` «ամորձաբորբ», բացի այդ` գրում եմ բացատրությունը: «Ամորձաբորբ» բառը հայերեն է, սակայն հասկանալի չէ, այդ իսկ պատճառով տալիս եմ կարճ բնորոշում: «Էրեկցիայի» հայերեն տարբերակը` «առնապրկում», չմտավ շրջանառության մեջ, այնուամենայնիվ, հոդվածում նշում եմ` էրեկցիայի` առնապրկման, պոտենցիայի խանգարումները: Եթե գրեմ «սեռական ներհակման խանգարումներ», զավեշտալի բան կստացվի», - պատմում է նա:


Վրեժ Շահրամանյանը

Վրեժ Շահրամանյանը պատմում է նաեւ հիվանդների հետ շփման ժամանակ առաջացող խնդիրների մասին: «Կան հիվանդներ, ովքեր տեղեկացված են եւ տիրապետում են սեռական տերմինաբանությանը: Օրինակ, կինը իր գանգատի մասին ասում է` «օրգազմ չեմ ապրում»: Պարտադիր չէ, որ օգտագործի «հեշտանք» բառը կամ առավել եւս «կտղունցք» բառը, որը գործածության մեջ չմտավ անբարեհունչ լինելու պատճառով: Եթե ծանոթ չեն տերմինաբանությանը, ասում են` «սեռական ակտի ժամանակ հաճույք չեմ ստանում» կամ, ավելի պարզ`«ոչինչ չեմ զգում»: Նույնն էլ տղամարդկանց պարագայում է, երբ խնդիրը ներկայացնում են` ասելով, թե շուտ են հանգստանում կամ շուտ են վերջացնում: Տեղեկացվածները միջին հայերենով ասում են, որ ունեն սեռական ակտի տեւողության խնդիր: Առավել գրագետներն ասում են, որ ունեն վաղաժամ սերմնաժայթքման խնդիր: Սա արդեն բժշկական տերմինաբանություն է: Հիվանդներին չենք ծանրաբեռնում ավելորդ բժշկական տերմիններով կամ խիստ գրական բառերով, նրանց հետ խոսում ենք հնարավորինս պարզ` երբեմն մեկ տերմինի բացատրության համար դիմելով մի քանի բառերի օգնությանը»:

Սեքսոպաթոլոգը շեշտադրում է հատկապես սեռական դաստիարակության խնդիրը. «Սեռական դաստիարակության մասին շատ դեպքերում հանրությունն ունի սխալ մոտեցում: Սեռական դաստիարակությունը սեքսի մասի ուսմունք չէ: Այն սեռի, սեռային պատկանելիության, սեռային առանձնահատկությունների, միջսեռային շփումների, սեռական հիգիենայի եւ վարքագծի մասին ուսմունք է: Այն ընդհանուր դաստիարակության անբաժանելի մասն է: Սեքսի թեմային դաստիրակության ընթացքում կարելի է հասնել 16-17 տարեկանում, երբ երեխան տարիքային առանձնահատկություններին համապատասխան դաստիարակություն ստացած կլինի: Ընտանիքում սկսած 3-4 տարեկանից, երբ երեխան հետաքրքրվում է, թե որտեղից է լույս աշխարհ եկել, նրան այդ մասին պետք է բացատրել պարզ եւ մատչելի մանկական տերմիններով:  Հակառակ դեպքում երեխան փողոցի ավագ «իրազեկվածներից» ինչ-որ գռեհկաբանություններ է լսում «դառը ճշմարտության» մասին, եւ ապրում է ծանր հիասթափություն, առաջին հերթին` ծնողներից»:

Նույն խնդրի մասին Մեդիամաքս-ի հետ զրույցում խոսել է նաեւ հոգեբան Ռուբեն Պողոսյանը. «Վաղ տարիքում երեխային ինչ-որ բան բացատրելու համար մեծ նշանակություն ունի բառերի ճիշտ ընտրությունը: Սեռական հարաբերությունները պետք է մեկնաբանել փոխակերպված ձեւով, բնությանը մոտ օրինակներով: Յուրաքանչյուր տարիքի համար կարելի է գտնել համարժեք բառեր»:

Նրա կարծիքով, եթե երիտասարդը չունի համապատասխան դաստիրակություն եւ պատրաստվածություն, ապա կարող է սթրես ապրել սեռական հարաբերութունների մասին գրականություն կարդալով կամ դրանց մասին լսելով:

Սեռական վայելքը էրոսն է, որը բառերի միջոցով մշակութայնացվում է

«Սեռական հարաբերությունը մերկացնելը, մշակութային դաշտից դուրս բերելը գռեհկություն է  եւ մարդկային չէ: Սեռական վայելքը էրոսն է, որը բառերի միջոցով մշակութայնացվում է: Այսինքն` այն պետք է մատուցվի այնպես, որ այն չիջնի գռեհկության բնազդային մակարդակի: Այն պետք է վեր կանգնած լինի: Արվեստը պետք է գեղեցիկ ձեւով ներկայացնի սեռային սիրային կապը, որպեսզի այն իսկապես դիտարկվի որպես աշխարհաստեղծ կարեւոր առանցք: Պետք է կարողանանք վայելել սերը սեռի մեջ, քանի որ այն սուբլիմացվելու(փոխակերպվելու) է` սեր դեպի գործունեության տարբեր տեսակներ` աշխատանք, արվեստ», - համոզված է հոգեբանը:

Ռուբեն Պողոսյանը նաեւ ասում է, որ բառերը արտահայտում են հույզեր:

Ռուբեն Պողոսյանը

«Հայհոյանքները բառեր են, որոնք արտահայտում են բռնություն: Իրենց մեջ եղած ագրեսիան մարդիկ արտահայտում են բառերի միջոցով: Եթե մարդն անվերջ հայհոյում է, ապա համարվում է խնդիր ունեցող մարդ: Մարդկության առաջացման ժամանակաշրջանում ագրեսիան եղել է մարմնական`բռնության եւ սպանության տեսքով: Հետագայում խոսքը եկել է օգնության, եւ մարդիկ սկսել են սպանել ոչ թե մարմնապես, այլ խոսքի մեջ», - պատմում է նա:

Խոսելը դժվարանում է բառերի երկիմաստության պատճառով

ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի դասախոս Լիլիթ Գալգրցյանը Մեդիամաքս-ի հետ զրույցում նույնպես ընդգծել է, որ սեռական դաստիարակությունը ենթադրվում է մարդու ընդհանուր դաստիրակության համատեքստում:

«Որպես մասնագետ սեռական դաստիարակությունը դիտարկում եմ ոչ թե նեղ իմաստով, այսինքն` զուտ էրոտիկ կամ սեռական հարաբերությունների իմաստով, այլ ընդհանուր սեռադերային սոցիալականացման իմաստով: Ենթադրվում է, որ կերտվում է մարդ, ով ունի համապատասխանություն իր սեռին: Սեռական դաստիարակությունը նպատակաուղղված է ոչ միայն սեռական կողմնորոշմանը, այլ նաեւ սեռերի հարաբերությունների մշակույթի եւ սեռական հարաբերությունների նկատմամբ վերաբերմունքի ձեւավորմանը»,-ասում է նա:

Նրա կարծիքով, երիտասարդների պետք է գոնե նվազագույն չափով տիրապետեն սեռական հարաբերությունների տերմինաբանությանը: «Սեռական հարաբերությունների պատշաճ բառակազմի բացակայության պատճառով կարող է դժվարանալ շփումը զույգերի միջեւ: Նրանք, ի վերջո, ինչ-որ ձեւով պետք է խոսեն իրենց հարաբերությունների մասին: Մեր պարագայում խոսելը դժվարանում է բառեր չգտնելու կամ եղած բառերի երկիմաստության պատճառով»,- ասում է նա:

Վաղը մեր կայքում կարդացեք «Մեր լեզուն, մեր սեքսը» շարքի երկրորդ մասը, որտեղ կներկայացնենք խնդիրը լեզվաբանական տեսակետից:

 


http://www.mediamax.am