«Սեռական խթանիչները կարող են տղամարդու առողջությանը լուրջ վտանգ հասցնել»,- այդ մասին Med-Practic-ի հետ զրույցում ասել է սեքսոպաթոլոգ Արսեն Գրիգորյանը: Բժիշկը զարմացած է, որ սեռական խթանիչներ օգտագործում են նաև առողջ տղամարդիկ:


«Սեռական խթանիչների մասին հայ տղամադիկ իրազեկվում են սովորաբար ընկերոջ, ծանոթի, դեղատան աշխատակցի միջոցով: Տղամարդը` մեկ անգամ փորձելով այն, ասյպես ասած, հոգեբանական  կախյալության մեջ է ընկնում»,- նշել է Ա. Գրիգորյանը:


Հարցին, թե ի՞նչ վտանգ կարող են հասցնել տղամարդու առողջությանը սեռական խթանիչները, սեքսոպաթոլոգը հետևյալ պատասխանն է տվել. «Առանց ցուցումների սեռական խթանիչներ օգտագործելը տղամարդու մոտ կարող է բերել հոգեբանական էրեկտիլ դիսֆունկցիայի»:


Ա. Գրիգորյանը հորդորում է ինքնաբուժմամբ չզբաղվել և որևէ դեղամիջոց օգտագործելուց առաջ ստանալ համապատասխան մասնագետի խորհրդատվությունը: Իսկ պոտենցիայի բարձրացման համար օգտագործել այլ միջոցներ. « Անհրաժեշտ է վիտամիններով հարուստ սնունդ: Կարող եք սննդակարում ընգրկել միս, ձուկ, մրգեր ու բանջարեղեն, ինչպես նաև հրաժարվել ծխախոտից: Պոտենցիայի վրա նաև բացասաբար է ազդում նստակյաց կյանքը: Խորհուրդ է տրվում  այցել մարզադահլիճ, լողավազան»,-եզրափակել է Ա. Գրիգորյանը:


Աղբյուր :      med-practic.com