Հոկտեմբերի 18-ին ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյանն ու հոգեբան Լաուրա Պետրոսյանը հյուրընկալվել էին «Հայելի» ակումբում: Ասուլիսի թեման՝ «Սեռական կյանքի դրսևորումները (ճգնաժամ, հիվանդություններ, առողջ կենսակերպ)»:
Ա. Թովմասյան.-Բարև՛ ձեզ, շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը, այսօր մեր հյուրերն են Լաուրա Պետրոսյանն ու Սևադա Հակոբյանը: Խոսելու ենք սեռական դաստիարակության, գրագիտության, հիվանդությունների ախտանիշների, առողջ կենսակերպի մասին: Կխնդրեի ընդհանուր առմամբ նշել, թե սեռական դաստիարակությունն այսօր ինչ հիմքերի վրա է մեզանում:

Ս. Հակոբյան.-Սեռական դաստիարակության կամ սեռական կրթության հիմունքները որոշակի դասավանդման մեծ հմտություններ են պահանջում, և թերությունը կամ բացը,որ ներկայումս առկա է հավաանաբար դպրոցներում և որոշ բուհերում, պայմանավորված է պրոբլեմի բավականին վիճահարույց լինելով, որովհետև, ըստ էության, այս ոլորտով կարող են զբաղվել միմիայն կոմպետենտ մարդիկ, որոնք սեռախտապանության՝ սեքսապաթոլոգիայի գիտակներն են, որպեսզի կարողանան համապատասխանեցնել տվյալ առարկայի կամ դիսցիպլինի դասավանդման ծրագրերը և մոտեցումները յուրաքանչյուր տարիքային խմբի և ամեն ինտելեկտուալ կամ մտավոր պատրաստվածություն ունեցող շերտի հետ: Դրանով իսկ բավականին տարբեր են մոտեցումները դպրոցներում և բուհերում, և կարևորագույն հիմքն այն է, որ սեռակրթության միջոցով կարողանանք...

http://hayeli.am/?lang=_arm&fl=getNEdetail&type=news&p=10&smid=5601&t=pressReleaseandEvents