Հրավիրում ենք մասնակցելու «ԱՌՈՂՋ ԸՆՏԱՆԻՔ» գիտաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ ԵՊԲՀ Նելլի Խոստիկյանի անվան լսարանում (VI լսարան)։ Գիտաժողովը կրեդիտավորված է, մասնակցությունը՝ անվճար ։Թիրախային լսարան՝ սեքսոպաթոլոգներ, գինեկոլոգներ, ուրոլոգներ, հոգեբույժներ:
09.00-10.00 Մասնակիցների գրանցում
10.00 Բացման խոսք
Կ․Բ․ Ենկոյան, ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր
Ա.Է. Հակոբյան, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ
Վ․Ա․ Շահրամանյան, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար
ԿՆՈՋ ԵՎ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
10.00-10.30 «Երիտասարդ աղջիկների ձվարանների առողջության պաշտպանության ուղեցույցներ և անհատականացված խնամք»
Հ․Հ․ Բարեղամյան, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի դասախոս
10.30-11.00 «Իջեցումներ․ դատավճիռ, թե մարտահրավեր»
Տ․Գ․ Տեր-Իսահակյան, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի ասիստենտ
11.00-11.30 «Ծննդաբերությունից հետո կնոջ ուրոգինեկոլոգիական առողջությունը»
Լ․Վ․ Սահակյան, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի ասիստենտ
11.30-12.00 «Հղիության կրելախախտը՝ ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգի տեսանկյունից»
Ի․Հ․ Կարապետյան, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․
12.00-12.30 «Մանկաբարձական էթիկան՝ ընտանիքի առողջության գրավական»
Ս․Հ․ Աբրահամյան, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի դասախոս
12.30-13.00 «Շագանակագեղձ․ փոքր գեղձ, մեծ ազդեցություն»
Տ․Ա․ Օրդինյան, «Հերացի» հիվանդանոցային համալիրի ուրոլոգիայի և անդրոլոգիայի կլինիկայի ուրոլոգ
13.00-13.30 «Էրեկտիլ դիսֆունկցիա՝ կոնսերվատիվից պրոթեզավորում»
Ա․Հ․ Մադաթյան, ԵՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, բ․գ․թ․
13.30-14.00 «Դեպրեսիայի ազդեցությունը ընտանիքի վրա»
Վ․Գ․ Սիմոնյան, «Insight» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն
14.00-14.30 «Էնդոմետրիումի ընկալունակության ցուցանիշներ և դրանց կանխատեսիչ նշանակությունը ԱՄԲ ծրագրում»
Ա.Գ․ Սայադյան, ԵՊԲՀ Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ
14.30-15.00 «Սեռական առողջությունը հղիության եւ հետծննդյան շրջանում»
Շ․Դ․ Ներսիսյան, ԵՊԲՀ Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնի ասիստենտ
15.00-15.30 «Պրեմենոպաուզալ և պոստմենոպաուզալ արյունահոսություններ»
Կ․Կ Առուստամյան, ԵՊԲՀ Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնի պրոֆեսոր, բ․գ․դ․
ԸՆԴՄԻՋՈՒՄ՝ 15.30-16.00
ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ
16.00-16.30 «Տղամարդու սեռական խանգարումները շաքարային դիաբետի ժամանակ»
Ա.Է. Հակոբյան, բ.գ.դ., պրոֆեսոր, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ
16.30-17.00 «Տղամարդու գործոնը կանանց սեռական խանգարումների գենեզում»
Վ․Ա․ Շահրամանյան, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար, բ․գ․թ․, դոցենտ
17.00-17.30 «Քրոնիկ կոնքային ցավային համախտանիշ, դիսպարեունիա և կանանց սեռական դիսֆունկցիաներ»
Ռ.Է. Ազատյան, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի ասիստենտ, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ, բ․գ․թ․
17.30-18.00 «Վաղաժամ սերմնաժայթքումը՝ սեռական աններդաշնակության պատճառ»
Ա.Դ. Գրիգորյան, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ.
18.00-18.30 «Հետծննդաբերական փոփոխությունները և կնոջ սեռական առողջությունը. սեքսոլոգիական ասպեկտները»
Լ․Ն․ Ստեփանյան, «Միքայելյան» հիվանդանոցային համալիրի սեքսոպաթոլոգ
18.30-19.00 «Ամուսնական զույգի սեռական աններդաշնակություն՝ պայմանավորված կնոջ փսիխոսոմատիկ խանգարումներով»
Մ․Հ․ Զաքարյան, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ., դոցենտ
19.00-19.30 «Սեռական ցանկության խանգարման փսիխոէնդոկրին ասպեկտները»
Ս.Ա. Սահակյան, «Միքայելյան» հիվանդանոցային համալիրի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ՓԱԿՈՒՄ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ