Հրաց՝ Արդեն 3 տարի է՝ ամուսնացած ենք, բայց կինս չի հղիանում: Պատանեկան տարիքում «Խոզուկ» եմ տարել: Լսել եմ, որ տղամարդն այդ հիվանդությունից հետո չի կարող երեխա ունենալ: Դա ճի՞շտ է:

Պատասխան՝ Եթե հիվանդությունն առանց բարդությունների է անցել, ապա անհանգստանալու կարիք չկա: Խոզուկ /պարօտիտ/ առաջացնող վիրուսը հիմնականում ախտահարում է հարականջային գեղձերը: Սակայն երբեմն այդ հիվանդությունը բարդանում է օրխիտով` ամորձիների բորբոքումով, և այդ դեպքում 30-50 տոկոսով փոքրանում է բորբոքված ամորձու աշխատանքային գործակիցը: Դա կարող է սպերմատոզոիդների քանակի քչացման և դրանց շարժունակության նվազման պատճառ դառնալ` հանգեցնելով անպտղության: Եթե բարդություններ եղել են, ապա պետք է անպայման սեքսոլոգիական հետազոտություն անցնել և սերմնահեղուկի բժշկական քննություն կատարել:

Բժիշկ սեքսոպաթոլոգ՝  Վրեժ Շահրամանյան