Հարց` Բարև ձեզ, հնարավոր է պահպանակով սեռական հարաբերության ժամանակ սեռավարակի փոխանցումը:

Կանխավ Շնորհակալություն


Պատասխան` Պահպանակով սեռական հարաբերություն ունենալու դեպքում սեռավարակների տարածումը հնարավոր է` 1) Պահպանակի արտադրողը հենց նշում է, որ այն բացարձակ պաշտպանվելու միջոց չէ, 2) կրկնակի օգտագործման դեպքում. 3) Երկար սեռական ակտի դեպքում նվազում է պահպանակի քսուքը երբեմն նաև կնոջ մոտ լյուբրիկացիան /հեշտոցի խոնավացում/, որն էլ պահպանակի վրա միկրոճաքերի առաջացման պատճառ է դառնում: Այս դեպքում խորհուրդ է տրվում  սեռական ակտի ընթացքում փոխել պահպանակը: 4) Հաճախ սկզբում սխալ են հագցնում պահպանակը, հետո հանում և շրջում են, եթե նա ունի խնդիրներ /սեռավարակներ/, ապա այն կփոխանցվի նաև զուգընկերուհուն: 5) Երբեմն հեծյալուհու դիրքի դեպքում կնոջ արտազատուկը կարող է թափվել տղամարդու ամորձիների վրա, և պահպանակը հանելուց հետո առնանդամի կոնտակտի դեպքում սեռավարակը կարող է փոխանցվել.6) Երբեմն օրալ սեռական հարաբերության ժամանակ պահպանակի ամբողջականությունը խախտվում է ատամների հպումից: Խորհուրդ է տրվում զգույշ լինել:

Բժիշկ սեքսոպաթոլոգ` Կարեն Թոփչյան