Հարց` իսկ եթե ինձ մոտ ֆիզիկական ցանկություն չի առաջանում միայն իր նկատմամբ? Մենք հոգեպես շատ կապված ենք, իսկ այնպես ոչ:Ես իրեն ուրիշ կերպ եմ ընկալում, միգուցե պատճառը դրանում է, ես ընդունակ եմ ֆիզիկական հաճույք ստանալու: Այսպես ուրեմն, ինձ մոտ ցանկություն է առաջանում, բայց հենց սեռական ակտի ժամանակ կորչում է, ցանկություն առաջանում է անընդհատ, ուղղակի ամուսնուս ես չեմ կարողանում ընկալել այդ դերում, հոգեպես շատ ենք մտերմացել իրար հետ:

Պատասխան`

Հարգելի նամակագիր

Եթե Դուք ի վիճակի եք ֆիզիկական կամ թույլ տվեք ասել` սեռական հաճույք ստանալ, ապա Ձեր խնդիրը բուն սեռական ցանկության հետ է կապված: Եվ Դուք միանգամայն ճիշտ եք համարում, որ հոգեպես շատ մտերմանալը կամ ամուսնուն իբրև ոչ սեքսուալ օբյեկտ ընկալելը կարող է պայմանավորել նրա հանդեպ Ձեր սեռական ցանկության բացակայությունը: Պետք է նշել, որ Դուք միակ կինը չեք, որ նման գանգատ եք ներկայացնում: Ամուսնական հարաբերություններում չափից ավելի իրար մոտիկանալը ազդում է շատ կանանց սեռական ցանկության վրա` բերելով դրա նվազմանը: Դրա համար խորհուրդ է տրվում տարբեր ձևերով աշխատել էրոտիզացնել Ձեր հարաբերությունները` հաշվի առնելով յուրաքանչյուրիդ սեռական նախասիրությունները և պահանջները, միմյանց միջև պահպանել առողջ դիստանցիա և դրսևորել Ձեր անհատականությունը, փոխել հնացած սեռական ստերեոտիպերը: Եվ հիշեք, որ երկարատև հարաբերություններում սեռական ցանկությունը չի առաջանում ինքնաբուխ կամ էլ իբրև պատասխան ռեակցիա, այլ ստեղծվում է Ձեր իսկ կողմից` դրսևորելով Ձեր անհատականությունը և Ձեր սեքսուալ ինքնությունը: