Ամուսնական խորհրդավությունը, որը նաև անվանվում է զույգային թերապիա, հոգեթերապիայի տեսակ է։ Այն  օգնում է զույգերին ճանաչել և լուծել բոլոր տեսակի խնդիրները և լավացնել ինչպես նաև կայունացնել իրենց հարաբերություները։ Ամուսնական խորհրդտվության միջոցով, դուք կարող եք երկկողմ ընդունելի, ողջամիտ որոշում կայացնել՝ ըմբոշխնելու համատեղ ընտանեկան կյանքը, թե երջանկության բանաձևը որոնել նոր հարաբերություններում: 

 

Ամուսնական խորհրդավությունը իրականացվում է Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի առաջատար մասնագետների կողմից: Անհրաժեշտության դեպքում խորհրդատվությունը անց է կացվում թիմային սկզբունքով՝ սեքսոլոգի, հոգեբանի  և իրավաբանի մասնակցությամբ:

Ամուսնական խորհրդավությունը անց է կացվում գլխավորապես ամուսինների հետ, բայց երբեմն զույգերից մեկը ցանկանում է միայնակ աշխատել բժշկի հետ: Անհրաժեշտության  դեպքում ամուսինների ցանկության և համաձայնության պարագայում խորհրդատվության մասնակից կարող է դառնալ ընտանիքի այլ անդամ։ 

Մեր կողմից մատուցվող մասնագիտական համակողմանի խորհրդատվությունը լավագույն աջակցությունն է զույգերին ցանկացած ինտիմ խնդիրների դեպքում- հետերոսեքսուալ, հոմոսեքսուալ, ամուսնական և/կամ ոչ ամուսնական։

Կարող եք  դիմել հետևյալ խնդիրներով.

  • Միջանձնային խնդիրներ

  • Սեռական դժվարություններ

  • Սեռական ցանկության իջեցում կամ բացակայություն

Ø Սեռական անկարողություն 

Ø Վաղաժամ և ուշացած սերմնաժայթքում

Ø Անօրգազմիա

Ø Ցավ սեռական հարաբերության ժամանակ

Ø Վախ սեռական հարաբերությունից

Ø Սեռական աններդաշնակություն

  • Խնդիրներ երեխաների դաստիարակման գործում

  • ·Թմրադեղերի կամ ալկոհոլի չարաշահում

  • ·Դավաճանություն

  • ·Ընտանիքի իրավական պաշտպանություն (իրավախորհրդատվություն)

Ø Ամուսնական պայմանագիր

Ø Որդեգրում

Ø Սեփականության գրանցում, օտարում, բաժանում

Ø Երեխայի իրավունքների (շահերի) պաշտպանություն