Հոկտեմբերի 18-19-ին  Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ Վրեժ Շահրամանյանը մեկնել էր Ռոստով՝ մասնակցելու «Репродуктивное здоровье как фактор демографической стабилизации» միջազգային առաջին ֆորումնին:


Ֆորումին ներկա էին ԱՊՀ և արտերկրի առաջատար մասնագետները: Դա լայն հնարավորություն ընձեռեց բոլոր բժիշկներին նոր ծանոթություններ հաստատել, լսել հետաքրքիր մասնագիտական զեկույցներ, տեղեկանալ վերարտադրողական առողջության գիտական վերջին նորություններին: Վ. Շահրամանյանի աշխատանքը կատարվել էր ՀՀ ԱՆ գլխավոր սեքսոպաթոլոգ, պրոֆ. Ա.Է. Հակոբյանի հետ և կոչվում էր «РОЛЬ ПОЛОВОГО ВОСПИТАНИЯ В ФОРМИРОВАНИИ СЕКСУАЛЬНЫХ РАССТРОЙСТВ»:
Հանրահայտ մասնագետների կողմից աշխատանքը արժանացավ բարձր գնահատականի: Աշխատանքը ամբողջական տեսքով տպագրվել է գիտաժողովի ժողովածուում:
Ֆորումին ներկայացված էին հետաքրքիր և գիտական նորույթ պարունակող շատ զեկույցներ՝ նվիրված վերարտադրողական առողջության ժամանակակից հարցերին, տղամարդկանց և կանանց անպտղության բուժման ժամանակակից մեթոդներին և այլն:
Իր ամփոփիչ խոքում Ռոստովի գլխավոր մասնագետ, պրոֆ. Մ.Ի. Կոգանը ընգծեց Հայաստանի մասնակցությունը ֆորումին՝ նշելով, որ երևույթը կամրապնդի և կզարգացնի ռուս-հայկական վերարտադրողական բժշկության հիմքերը: