Համագործակցության եզրեր Ասիական Զարգացման Բանկի հետ
Այսօր Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան («Սեքսուալ առողջության պաշտպանություն» ՀԿ) հրավիրված էր Ասիական Զարգացման Բանկի կողմից կազմակերպված ոչ ֆորմալ հանդիպում-քննարկմանը Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության քաղաքացիական հասարակության հետ կապի պատասխանատու, սոցիալական զարգացման ավագ մասնագետ Ռանգինա Նազրիևայի հետ: Մեր ասոցիացիայի ներկայացուցիչն էր Ս․ Սահակյանը։