Սույն թվականի նոյեմբերի 15-ին, ԵՊԲՀ Նելլի Խոստիկյանի անվան լսարանում կայացավ «Առողջ ընտանիք» մուլտիդիսցիպլինար գիտաժողովը, որը մեկ հարթակում համախմբեց առողջապահության տարբեր ոլորտների առաջատար մասնագետներին։
Գիտաժողովի շրջանակում ինտեգրալ համատեքստում քննարկվեցին արդի մոտեցումներ, նորագույն լուծումներ՝ ուղղված ընտանիքի առողջության պահպանմանը, ինչպես նաև համատեղ աշխատանքի կարևորությանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Արամ Հակոբյանը և ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար, բ․գ․թ․, դոցենտ Վրեժ Շահրամանյանը։
Գիտաժողովի առաջին զեկույցը «Երիտասարդ աղջիկների ձվարանների առողջության պաշտպանության ուղեցույցներ և անհատականացված խնամք» թեմայով էր, որը ներկայացրեց ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի դասախոս Հասմիկ Բարեղամյանը:

ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի ասիստենտ մանկաբարձ-գինեկոլոգ, ուրոգինեկոլոգ Տիգրան Տեր-Իսահակյանն հանդես եկավ «Իջեցումներ․ դատավճիռ, թե մարտահրավեր» զեկույցով։
Նույն ամբիոնի ասիստենտ, մանկաբարձ-գինեկոլոգ, ուրոգինեկոլոգ Լուսինե Սահակյանը ներկայացրեց «Ծննդաբերությունից հետո կնոջ ուրոգինեկոլոգիական առողջությունը» թեման և ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․, մանկաբարձ-գինեկոլոգ Ինգա Կարապետյանը ելույթ ունեցավ «Հղիության կրելախախտը՝ ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգի տեսանկյունից» թեմայով։ 
ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի դասախոս Ս․Հ․Աբրահամյանը հանդես եկավ «Մանկաբարձական էթիկան՝ ընտանիքի առողջության գրավական» զեկույցով։ 
«Հերացի» հիվանդանոցային համալիրի ուրոլոգիայի և անդրոլոգիայի կլինիկայի ուրոլոգ Տ․ Օրդինյանի զեկույցի թեման էր «Շագանակագեղձ․ փոքր գեղձ, մեծ ազդեցություն»։
ԵՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, բ․գ․թ․,ուրոլոգ Արտակ Մադաթյանը ներկայացրեց «Էրեկտիլ դիսֆունկցիա՝ կոնսերվատիվից պրոթեզավորում» թեման։
«Դեպրեսիայի ազդեցությունը ընտանիքի վրա» զեկույցը ներկայացրեց հոգեբույժ, «Insight» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Վահան Սիմոնյանը։
ԵՊԲՀ Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական բժշկության ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ Ա.Սայադյանի ելութի թեման էր «Էնդոմետրիումի ընկալունակության ցուցանիշներ և դրանց կանխատեսիչ նշանակությունը ԱՄԲ ծրագրում» ,ամբիոնի ասիստենտ Շ․ Ներսիսյաը ներկայացավ «Սեռական առողջությունը հղիության եւ հետծննդյան շրջանում» զեկույցով և ամբիոնի պրոֆեսոր, բ․գ․դ․ Կ․ Առուստամյանը «Պրեմենոպաուզալ և պոստմենոպաուզալ արյունահոսություններ» զեկույցով։
Երկրորդ նստաշրջանի ըթացքում Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի սեքսոպաթոլոգները հանդես եկան հետևյալ զեկոյւցներով․
«Տղամարդու սեռական խանգարումները շաքարային դիաբետի ժամանակ»՝ Արամ Հակոբյան, բ.գ.դ., պրոֆեսոր, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ
«Տղամարդու գործոնը կանանց սեռական խանգարումների գենեզում»՝Վրեժ Շահրամանյան, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար, բ․գ․թ․, դոցենտ
«Քրոնիկ կոնքային ցավային համախտանիշ, դիսպարեունիա և կանանց սեռական դիսֆունկցիաներ»՝ Ռուզաննա Ազատյան, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի ասիստենտ, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ, բ․գ․թ․
«Վաղաժամ սերմնաժայթքումը՝սեռական աններդաշնակության պատճառ»՝ Արսեն Գրիգորյան, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ., Ջի․ կլինիկ» բժշկական կենտրոնի հիմնադիր
«Ամուսնական զույգի սեռական աններդաշնակություն՝ պայմանավորված կնոջ փսիխոսոմատիկ խանգարումներով»՝Մարատ Զաքարյան, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ., դոցենտ
«Սեռական ցանկության խանգարման փսիխոէնդոկրին ասպեկտները»՝Սաթենիկ Սահակյան, «Միքայելյան» հիվանդանոցային համալիրի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի և Ջի․ կլինիկ» բժշկական կենտրոնի սեքսոպաթոլոգ