Այսօր Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան («Սեքսուալ առողջության պաշտպանություն» ՀԿ) հրավիրված էր Ասիական Զարգացման Բանկի կողմից կազմակերպված ոչ ֆորմալ հանդիպում-քննարկմանը Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության քաղաքացիական հասարակության հետ կապի պատասխանատու, սոցիալական զարգացման ավագ մասնագետ Ռանգինա Նազրիևայի հետ: Մեր ասոցիացիայի ներկայացուցիչն էր Ս․ Սահակյանը։
Տիկին Նազրիևայի Հայաստան այցելության նպատակն է ավելին իմանալ տեղական ՀԿ-ների աշխատանքի մասին, հասկանալ զարգացման նախագծերում և կառավարության հետ քաղաքացիական հասարակության ներգրավվածության տեղական փորձը և ուսումնասիրել համագործակցության հնարավոր ոլորտները։
ԱԶԲ-ի հետ նախկինում արդեն մի քանի հաջողված ծրագրեր իրականացրած «Սեքսուալ առողջության պաշտպանություն» ՀԿ-ն, այս անգամ ևս հնարավորություն ունեցավ ներկայացնել ներկա և ապագա նախագծերը, քննարկել համագործակցության հնարավոր տարբերակները։