Հարց՝ Վերջերս նկատել եմ, որ առնանդամիս մաշկի տակ սպիտակ գոյացություններ են կուտակվում: Ինչպե՞ս ազատվել դրանցից:

Պատասխան՝ Կուտակված գոյոցությունը կոչվում է սմեգմա /թլպաճարպ/, որը թլիպի ծայրամաշկի գեղձերի արտազատուկն է, կուտակվում է դրա ներքին թերթիկի տակ և առնանդամի պսակաձև ակոսում: Հիմնական բաղադրատարրերը ճարպեր են: Սմեգմագոյացումն ավելանում է սեքսուալ ակտիվ շրջանում /18-25 տարեկանում/ և բացակայում ծերունական տարիքում: Երբ խախտվում են անձնական հիգիենայի կանոնները, և սմեգման երկար ժամանակ չի մաքրվում, ապա դա նպաստում է զանազան բորբոքային հիվանդությունների առաջացմանը: Այդ առումով անհրաժեշտ է կանխել սմեգմայի կուտակումը՝ պահպանելով անձնական հիգիենայի կանոնները:

Բժիշկ  Սեքսոպաթոլոգ՝ Վրեժ Շահրամանյան