Հարց` Հարգելի  բժիշկ,
24 տարեկան եմ, ունեմ զուգընկերուհի և ապրում ենք սեռական ակտիվ կյանքով: Սեռական օրգանների հետ կապված խնդիրներ չենք ունեցել: Սակայն, ընդամենը երկու օր առաջ առնանդամիս գլխիկի վրա հայտնվել են կարմրավուն խալատիպ գոյացություններ, ինչպես նաև` ժամանակ առ ժամանակ այդ հատվածում քոր է զգացվում: Աշխատանքային խիստ զբաղվածությունս անհնար է դարձնում այս պահին դիմել բժշկի: Խնդրում եմ օգնել ինձ` որևէ դեղամիջոց նշանակելով կամ պարզապես խորհրդով:

Պատասխան` Հարգելի Հ.
Ըստ ձեր նկարագրածի հավանաբար սնկային բալանոպոստիտ է, իհարկե լավ կլիներ հետազոտվել հետո բուժվել, որպեսզի պարզենք սնկի կամ բորբոքման տեսակը, բարդություններից խուսափելու և բուժման բարձր արդյունավետության համար, բայց այնուամենայնիվ կարող եք երիցոկի թուրմով լվացումներ անել և կլոտրիմազոլի քսուք քսել օրը 2 անգամ: Կարևոր և պարտադիր է զուգընկերուհու հետազոտումը և բուժումը, որպեսզի այն չկրկնվի ձեր մոտ:

բժիշկ-սեքսոպաթոլոգ` Սեվադա Հակոբյան