Հարց` Հարգելի բժիշկ. 21 տարեկան եմ, ամուսնացել եմ 7 ամիս առաջ: Սեռական ակտից երբեք օրգազմ չեմ ապրել, դրան մի քանի անգամ հասել եմ ինքնաբավարարման միջոցով, բայց ամեն անգամ մեղքի ծանր զգացում եմ ունեցել: Լսել եմ, որ կանանց օրգազմը լինում է հեշտոցային և ծլիկային. կարծում եմ ինձ մոտ երկրորդն է. միայն այդ ձևն է ինձ հաճելի: Հեշտոցին հպումից ոչինչ չեմ զգում, անգամ տհաճ է: Հոգնել եմ ամեն անգամ օրգազմ ձևացնելուց: Գիտեմ, որ խնդիրն իմ մեջ է: Ինչ խորհուրդ կտաք? Շնորհակալություն:

Պատասխան`Հարգելի նամակագիր
Պետք չէ անհանգստանալ, քանի որ որոշ կանայք սեռական կյանքի սկզբից անմիջապես կարող է օրգազմ չունենան, բայց պարբերաբար սեռական կյանքով ապրելուց հետո վերականգնվի, սակայն այստեղ կա մի բան, պետք չէ տարվել հաճախակի ինքնաբավարարմամբ, քանի որ հնարավոր է առաջանա կախյալություն և իրական սեռական մերձեցումներից կհեռանաք: Այստեղ բացասական հանգամանքներից մեկը ավելի շատ օրգազմ ձևացնելն է, քանի որ դա արդեն անկեղծ հարաբերություններին հակասում է, և հետագայում երբ Ձեր մարմինը հասունացած լինի օրգազմ վերապրելու համար հնարավոր է խնդիրներ ունենաք:  Ճիշտ կլինի անկեղծ լինեք Ձեր զուգընկերոջ հետ դա օրգազմի համար կարևորագույն նախապայմաններից մեկն է: Իսկ եթե այն Ձեզ անհանգստացնում է որպեսզի ավելի չխորացնենք իրավիճակը` առաջացնելով անձի նևրոտիզացիա,  լավ կլինի դիմել մասնագետի օգնության, կան սեքսոլոգիական միջամտություններ և պրեպարատներ որոնք կօգնեն Ձեզ լուծել այն:
Կարծում եմ հնարավորինս սպառիչ էր պատասխանը.


Բժիշկ Սեքսոպաթոլոգ` Ռուզաննա Ազատյան