Հարց՝ Ինչով է տարբերվում օրգազմը բավարարված լինելուց? Շնորհակալ եմ

Պատասխան՝

Բարև

Սեռական բավարարվածությունը ավելի խորը և ընդգրկուն հասկացություն է, այն պայմանավորված չէ միայն օրգազմով, շատ դեպքերում կինը ապրում է օրգազմի զգացում, բայց չունի հոգեսեքսուալ բավարարվածության զգացում, սեռական հարաբերության ավարտին նա հաճախ ունենում է տրամադրության անկում, հնարավոր է ունենա հետաքրքրության կորուստ սեռական կյանքի հանդեպ, հաճախ միանում են նևրոլոգիական սիմպտոմներ` անքնություն, գլխացավեր, ցրվածություն և այլն: Սա հոգեսեռական խանգարում է և ենթակա է բուժման հետագա բարդություններից խուսափելու համար:
Սակայն կա և հակառակը` կինը չի ապրում օրգազմի զգացում, սակայն միանգամայն բավարարված է իր սեռական կանքով, նրան չի հուզում իր օրգազմի բացակայությւոնը, նա չունի որևէ դիսկոմֆորտի զգացում հարաբերության ընթացքում: Կոպիտ ասած նա միանգամայն գոհ է իր ինտիմ կյանքից:  Այս դեպքում չի կարելի խոսել սեռական խանգարման մասին, այս վիճակը բուժման ենթակա չէ:

Բժիշկ Սեքսոլոգ՝ Նարինե Ներսիսյան