Սույն թվականի հունվարի 10-ին տեղի ունեցավ Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի այս տարվա առաջին նիստը: Այն նշանակալի էր նրանով, որ ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի հիմնադիր անդամ, բ.գ.թ. Արսեն Դավթի Գրիգորյանը հանդես եկավ

զեկույցով և ներկայացրեց նոր սարքավորում՝ նախատեսված էրեկցիոն դիսֆունկցիայի կոմպլեքս բուժման համար: Սարքի օգրագործման հիմքում ընկած է ցածր ինտենսիվության հարվածային ալիքները, որոնք դրական են ազդում անոթային բաղադրիչով պայմանավորված և դեղորայքային բուժման նկատմամբ կայուն էրեկցիոն դիսֆունկցիայի դեպքում:
Քննարկվեցին մի շարք հարցեր կապված և՛ սարքի, և՛ բուժման այլ մեթոդների հետ զուգորդելու մասին:
Սարքը  Եվրոպայում կիրառվում է 2010թ-ից  և նույնիսկ ներառված է Սեքսոլոգների Եվրոպական Ֆեդերացիայի կողմից մշակված Սեռական խանգարումների բուժման չափորոշիչների մեջ: Կան բազմաթիվ հետազոտություններ վերջինիս բարձր արդյունավետության մասին :
Ժամանակակից բժշկության  տենդենցներին համապատասխան սա Հայաստանում սեքսոլոգիայի ոլորտում նոր զարգացում է համարվում : 

BLOG COMMENTS POWERED BY DISQUS