Սեպտեմբերի 25-ին՝ ԵՊԲՀ-ի Նիստերի դահլիճում, տեղի ունեցավ «Սեռական խանգարումների ախտորոշման և բուժման արդի չափորոշիչները» թեմայով միջազգային գիտաժողովը, որի կազմակերպիչներն էին Սեքսոպաթոլոգիայի ամբիոնը և Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիան: 

Գիտաժողովը իրենց զեկուցներով հանդես եկան ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԱՆ Գլխավոր սեքսոպաթոլոգ, պրոֆեսոր Արամ Հակոբյանը, ԵՊԲՀ  սեքսոպաթոլոգիայի կլինիկայի սեքսոպաթոլոգ, ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ  Վրեժ Շահրամանյանը, պատվավոր հյուրեր՝ բժշկական սեքսոլոգիայի ավագ դասախոս,  հերոնտոսեքսոլոգիայի և օնկոսեքսոլոգիայի խորհրդատու, վերականգնողական  սեքսոլոգիայի փորձագետ  Վոետ Գիանոտենը (Հոլանդիա), Կիևի գլխավոր սեքսոլոգ, սեքսոլոգիայի և բժշկական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր  Բորիս Վորնիկը, ով  գիտական նորագույն շնչով  ներկայացրեց «Modern methods for treatment of sexual dysfunctions» զեկուցումը։ 

Զեկույցների թեմաներն արդիական էին, դահլիճի շարքերը, բացի սեքսոլոգներից, համալրում էին նաև հոգեբաններ, գինեկոլոգներ, հոգեբույժներ, էնդոկրինոլոգներ, մաշկաբաններ, ինչպես նաև ուսանողներ:

Քննարկվեցին սեքսոլոգիայի արդի խնդիրները, տեղի ունեցավ մասնագետների փորձի փոխանակում, հնչեցին հարցեր, որոնց շուրջ ծավալվեցին քննարկումներ։ Գիտաժողովը լայն հնարավորություն ընձեռեց բոլոր բժիշկներին տեղեկանալ սեռական և վերարադրողական առողջության գիտական վերջին նորություններին, լսել հետաքրքիր մասնագիտական զեկույցներ, ինչպես նաև հաստատել նոր ծանոթություններ: