ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնում է գտնվում Ֆուլբրայթի գիտական փոխանակման ծրագրի շրջանակում պրոֆեսոր՝ Ալլեն Ազիզյանը (Կալիֆորնիայի Պետական Հոգեբուժական հիվանդանոցի հոգեբանության բաժնի վարիչ, Կալիֆորնիայի Պետական Համասարան, ք.Ֆրեզնո, Կրիմինոլոգիայի բաժանմունք):
Ծրագրի շրջանակում Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի և Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի հետ համատեղ նախատեսվում են թեմատիկ դասախոսություններ Սեքսոպաթոլոգների, հոգեբույժների, հոգեբանների ինպես նաև օրդինատորների և ուսանողների համար: Դասախոսությունները տեղի են ունենալու ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում և «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում: Մուտքը ազատ է, բայց մասնակիցների քանակը սահմանափակ, ուստի ցանկալի է նախապես տեղեկացնել Ձեր մասնակցության մասին:
Դասախոսության թեմաներն են.
1.Պերվերզիաներից դեպի պարաֆիլիաներ. Ախտորոշում, գնահատում և բուժում
2.Բռնություն ընտանիքում. Ռիսկերի գնահատում և վարում
3.Անձնային խանգարումներ. արդյունավետ թերապիայի կազմակերպում
4.Վարքի դերը կոգնիտիվ-վարքային թերապիայի ժամանակ. դադարել մտածել և սկսել գործել
5.Խմբային թերապիայի սկզբունքները
6.Կլինիկական դեպքի կոնցեպտուալիզացիա և բուժման պլանավորում
Մանրամասների համար զանգահարեք 094 42 66 28 կամ պարզապես գրեք Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript