ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնում է գտնվում Ֆուլբրայթի գիտական փոխանակման ծրագրի շրջանակում պրոֆեսոր՝ Ալլեն Ազիզյանը (Կալիֆորնիայի Պետական  Հոգեբուժական հիվանդանոցի հոգեբանության բաժնի վարիչ, Կալիֆորնիայի Պետական Համասարան, ք.Ֆրեզնո, Կրիմինոլոգիայի բաժանմունք):

Ծրագրի շրջանակում Սեքսոպաթոլոգիայի ամբիոնի և Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի հետ համատեղ նախատեսվում են թեմատիկ դասախոսություններ Սեքսոպաթոլոգների, հոգեբույժների, հոգեբանների ինպես նաև օրդինատորների և ուսանողների համար: Դասախոսությունները տեղի են ունենալու ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում և  «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում: Մուտքը ազատ է, բայց մասնակիցների քանակը սահմանափակ, ուստի ցանկալի է նախապես տեղեկացնել Ձեր մասնակցության մասին:

Դասախոսության թեմաներն են.

 

1.Պերվերզիաներից դեպի պարաֆիլիաներ. Ախտորոշում, գնահատում և բուժում

2.Բռնություն ընտանիքում. Ռիսկերի գնահատում և վարում

3.Անձնային խանգարումներ. արդյունավետ թերապիայի կազմակերպում

4.Վարքի դերը կոգնիտիվ-վարքային թերապիայի ժամանակ. դադարել մտածել և սկսել գործել

5.Խմբային թերապիայի սկզբունքները

6.Կլինիկական դեպքի կոնցեպտուալիզացիա և բուժման պլանավորում

 

Մանրամասների համար զանգահարեք  094 42 66 28 կամ պարզապես գրեք Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript