Ուսանողական փոխանակման ծրագրի շրջանակում մեկ շաբաթով ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի ամբիոնում էր գտնվում Սթոքհոլմի Կարոլինկա բժշկական ինստիտուտի ուսանող Սոֆյա Ունռոթը:

Սեռական Առողջության մանրամասներով նա հետաքրքրված էր արդեն ուսանողական տարիներից, ուստի գտնվելով ԵՊԲՀ-ում, իմանալով Սեքսոպաթոլոգիայի կուրսի և ծրագրի մասին, ցանկություն է հայտնել մասնակցել սեքսոլոգիայի դասընթացին: Բժշկական համալսարանում ուսանելու տարիներին ընդգրկված է եղել Շվեդիայում միջազգային ուսանողական բժշկական միության կողմից կազմակերպված սեռակրթության ծրագրերին, որն էլ հիմք է հանդիսացել այսօր ընտրելու այս դասընթացը Հայաստանում: