Մայիսի 27-31-ը ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ, բ.գ.թ., Վրեժ Շահրամանյանը մեկնել էր Սոչի՝ մասնակցելու «10-й Юбилейный Конгресс Профессиональной ассоциации сексологов и андрологов России» միջազգային գիտաժողովին:
Գիտաժողովին մասնակցում էին ԱՊՀ և արտերկրի առաջատար մասնագետները: Դա լայն հնարավորություն ընձեռեց մասնակից բոլոր բժիշկներին տեղեկանալ սեռական և վերարադրողական առողջության գիտական վերջին նորություններին, լսել հետաքրքիր մասնագիտական զեկույցներ, ինչպես նաև նոր ծանոթություններ հաստատել: Գիտաժողովին Վ. Շահրամանյանը ներկայացրել է «ВЗАИМОСВЯЗЬ МУЖСКИХ СЕКСУАЛЬНЫХ РАССТРОЙСТВ И ПОЛОВОГО ВОСПИТАНИЯ» աշխատանքը: Հանրահայտ մասնագետների կողմից աշխատանքը արժանացավ բարձր գնահատականի և շատ կարևորվեց: Աշխատանքը ամբողջական տեսքով տպագրվել է գիտաժողովի ժողովածուում:
Վարպետության գործնական դասեր /master class/ անցկացրին սեռական և վերարտադրողական առողջության ասպարեզում հանրաճանաչ գիտնականներ, պրոֆ. Բ.Մ. Վորնիկը և պրոֆ. Ս.Յու. Կալինչենկոն։
Գիտաժողովին ներկայացված էին հետաքրքիր և գիտական նորույթ պարունակող շատ զեկույցներ՝ նվիրված սեռական առողջության ժամանակակից հարցերին, տղամարդկանց և կանանց սեռական խանգարումների բուժման ժամանակակից մեթոդներին, անպտղության ախտորոշման և բուժման արդի հիմնախնդիրներին և այլն:
Իր ամփոփիչ խոսքում գիտաժողովի նախագահ, պրոֆ. Պ.Ա. Շեպլյովը ընդգծեց Հայաստանի ներկայացուցչի ակտիվ մասնակցությունը նշելով, որ երևույթը կամրապնդի և կզարգացնի ռուս-հայկական սեռական և վերարտադրողական բժշկության հիմքերը: