Մայիսի 12-13-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի կողմից կազմակերպված «Սեքսուալ առողջության բժշկական եւ հոգեբանական ասպեկտները» թեմայով միջազգային գիտաժողովը:Գիտաժողովի հիմնական աջակիցներն էին ՀՀ առողջապահության նախարարությունը և Երևանի Պետական Բժշկական Համալսարանը:
Գիտաժողովին մասնակցել են

բժիշկ-սեքսոլոգներ, էնդոկրինոլոգներ, գինեկոլոգներ, ուրոլոգներ, հոգեբույժներ եւ հոգեբաններ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից` Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Անգլիայից:
Անվանի հյուրերի ցանկում ընդգրված էին՝ Պիեռ Ասալյանը (McGill համալսարանի հոգեբուժության ամբիոնի պրոֆեսոր), Կևան Ուայլը (Սեքսուալ առողջության համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ, պրոֆեսոր), Բևերլի Ուիպլը (Ռուտգերսի համալսարանի պրոֆեսոր) եւ Վոետ Գիանոտենը (Դե Տրապենբերգի ֆիզիկական վերականգնողական կլինիկայի բժիշկ-սեքսոլոգ): Գիտաժողովի շրջանակում քննարկվեցին սեռական եւ վերարտադրողական առողջության պահպանման, կանխարգելման, ախտորոշման, բուժման հրատապ հարցերը: Գիտաժողովի թեմաները նվիրված էին սեքսուալ և վերտադրողական առողջության վերականգման և պահպանման մոտեցումներին: Սեքսոլոգների Համաշխարհային Ասոցիացիայի կողմից առաջարկվեցին տարբեր ծրագրեր Հայաստանի Սեքսոլոգների Ասոցիացիայի հետ համատեղ գիտական և պրակտիկ աշխատանքները զարգացնելու նպատակով:
Գիտաժողովից հետո ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆ. Դ.Հ. Դումանյանը հանդիպեց արտերկրից ժամանած անվանի սեքսոլոգների, Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի և Սեքսոպաթոլոգիայի  ամբիոնի աշխատակիցների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ԵՊԲՀ միջազգային աշխատանքների գծով պրոռեկտոր Ե.Ս. Սահակյանը:  Քննարկվեցին կոնֆերանսի մանրամասները և հետագա համագործակցության անելիքները։