Հայաստանում կոմպլեքսներից ազատվել են սկսել շատերը… ազատները, անազատները, երկար ու կարճ մտածողները, որոնց մեծ մասը, որպես կանոն, երիտասարդներն են:

սա երևի շատ բնական է ու դրական: բայց կարևոր է, թե ինչպես են սկսում ազատանալ:

մեծ մասն ազատանում է սեռական հարաբերություններում ձեռք բերած որոշակի փորձի, տարրական սեռական գիտելիքների` համացանցում տարածման ու քննարկման միջոցով: «սեքս» բառին կարող ենք հանդիպել ցանկացած կայքում, ցանկացած թեմայի ու ուղղավածության նյութերում: գլխավոր պատճառը երևի բարձր վարկանիշ ապահովելն է կամ էլ անհատ լրագրողների համար ինքնահաստատման և իրենց չկոմպլեքսավորվածությունը ապացուցելու ձև է: երևի սա էլ դրական երևույթ է, եթե խոսեին իրականում իրազեկ մարդիկ, բայց վատն այն է, որ խոսում են նրանք, ովքեր շատ քիչ տեղեկատվություն ունեն կամ նրանք, ովքեր ոչ վաղ անցյալում եղել են նույնքան կոմպլեքսավորված:

մի քանի որ առաջ նարեն ու լիլիթը քննարկում էին մի այսպիսի վերլուծական հոդված, որում առանց որևէ զգուշություն ու համապատասխան իրազեկվածություն դրսևորելու, հեղինակը ծաղրում է կոմպլեքսավորված հայերին, մինչդեռ ծաղրը, կարծում եմ, վատագույն ազդեցություն է ունենում բարդույթի վերացման գործընթացում: ուրեմն, կարող եմ կարծել, որ շատերի կողմից այս հարցերի բարձրացումն ինքնանպատակ է բայց իհարկե, կարծելը այս դեպքում շատ քիչ է:

զրուցեցի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ:

սեռական կրթության բացակայության կամ ոչ լիարժեքության պայմաններում դեռահասները և ոչ միայն դեռահասները այդ բացը լրացնում են համացանցի նյութերով: սա կարո՞ղ է սեռական առողջության վրա ազդել:

http://haynews.am/hy/sex#.TyhOIHgcSMU.facebook