Ինչպես տեղեկացնում է Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի  http://www.sexology.am պաշտոնական կայքը, դեկտեմբերի 1-4-ը Միլանում /Իտալիա/ տեղի է ունեցել Սեքսոլոգների Եվրոպական Միության /ESSM/ XIV միջազգային գիտաժողովը` նվիրված սեքսուալ առողջության հրատապ հարցերին: Նույն կայքի փոխանցմամբ, գիտաժողովի ժամանակ Հայաստանը ներկայացրել են Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի բժիշկներ` ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Սևադա Հակոբյանն ու ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի ասիստենտ Նարինե Ներսիսյանը:

Սեքսոպաթոլոգ Սևադա ՀակոբյանMed-Practic-ը զրույցել է բժիկների հետ և պարզել, թե ինչ տպավորություններով են նրանք վերադարձել Երևան: 

Սևադա Հակոբյանն ասել է. «Գիտաժողովը բավական ընդգրկուն էր: Գրեթե բոլոր զարգացած երկրներից կային պատվիարակություներ: Գիտաժողովն ուներ ընդարձակ թեմատիկա, որտեղ ընդգրկված էին արդի խնդիրները, նորագույն մեթոդերն ու մոտեցումները սեքսոլոգիայում»:

Հակոբյանը նաև հավելել է, որ գիտաժողովին ներկայացել է զեկույցով`նվիրված դեպրեսիայի և սեռական խանգարումների փոխկապվածությանը:

Բժիշկը պատմել է, որ իր կողմից ներկայացրած զեկույցը լավ ընդունելության է արժանացել, տպագրվել է գիտաժողովի ժողովածույում: «Գիտաժողովը բարենպաստ եղավ մեր աշխատանքային գործունեության համար: Չէ՞ որ ժամանակակից մոտեցումներին ծանոթանալն ու արդի գիտությանը հետևելը օգնում է մեզ, և ո´չ միայն` բոլոր նորություններն ու փորձը հնարավորություն ենք ունենում փոխանցել բժշկական հաստատություններում սովորող ուսանողներին, մագիստրանտներին»,- նշել է Ս. Հակոբյանը:


Սեքսոպաթոլոգ Նարինե ՆերսիյանԲժշկուհի Նարինե Ներսիսյանը հայտնել է, որ մասնակցել է նաև ESSM-ի փորձագիտական հանդիպմանը /winter school/ ` նվիրված սեռական առողջության նոր մոտեցումներին: Ներսիսյանի խոսքով հանդիպմանը տեղ էին գտել նաև կլինիկական դժվար դեպքերի վերլուծությունները` տարբեր երկրներից եկած բժիշկ-խոսնակների մատուցմամբ:


« Նրանք ժամանակակից մեթոդներ են առաջարկել` նման դեպքերում ինչպես օգնել հիվանդին: Ընդհանուր առմամբ, սեռագիտությունը զարգացման մեծ թափ ունի»,- պատմել է բժշկուհին ու հավելել, որ Հայաստանն այսօր ոչնչով հետ չի մնում սեռական խանգարման բուժման մեջ աշխարհում կիրառվող բուժման մեթոդներից:


«Մենք լիարժեք տիրապետում ենք նորարարություններին ու կիրառում բուժման մեջ»,-ընգծել է Ն. Ներսիսյանը:

Հեղինակ :      Վլադ Մուրադյան
Աղբյուր :      med-practic.com