Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի բժիշկ սեքսոլոգները սեպտեմբերի 29-ից Երևանում շաբաթը երկու անգամ (8 հանդիպում) անցկացրեցին «Սեռական առողջության հիմունքներ» թեմայով թրեյնինգներ: Այդ մասին Med-Practic-ին պատմել է սեքսոլոգների հայկական ասոցիացիայի տնօրեն Ռուզաննա Ազատյանն ու հավելել, որ Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի կողմից բազմիցս կազմակերպվել են նման թրեյնինգներ, ուստի, այս անգամ էլ բազմաթիվ նամակների ու ցանկացողների խնդրանքով սկսվեց հերթական շարքը: Այն, ըստ բժշկուհու, կրելու է շարունականան բնույթ: Ռ. Ազատյանն ընդգծել է, որ թրեյնինգները կնպաստեն ոչ միայն ազգաբնակչությանը ճիշտ տեղեկատվություն հրամցնելու հարցում, այլ նաև զերծ կպահեն համացանցում հայտնված կասկածելի բնույթի նյութերից, որոնք, ըստ Ազատյանի, ոչ միայն մոլորության մեջ են գցում, երբեմն նույնիսկ սխալ տեղեկություններ են հաղորդում ընթերցողին, ինչն ունի տխուր հետևանքներ` հատկապես դեռահասների շրջանում»,- ասել է բժշկուհին:  


Ըստ Ռ. Ազատյանի, թրեյնինգներին ցանկություն են հայտնել մասնակցել տարբեր մասնագիտության տեր մարդիկ, այդ թվում նաև լրագրողներ, որոնք բազմիցս անրադառնում են սեռական առողջությանը:

Ռ. Ազատյանը զրույցի ընթացքում ասել է նաև, որ թրեյնինգն ընթացել է ինտերակտիվ քննարկմամբ:

Աղբյուր : med-practic.com