Հղիությունը ֆիզիոլոգիական վիճակ է, որի ընթացքում կնոջ ինքնաընկալումը , սեռական ֆունկցիայի հանդեպ վերաբերմունքը՝ կապված արժեհամակարգի վերադասավորման հետ, պայմանավորված է օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ և հոգեբանական փոփոխություններով: Այս պարագայում կնոջ մոտ դոմինանտ է դառնում մայրական բնազդը , ինչն էլ անդրադառնում է ամուսնու հետ միջանձնային և ի վերջո սեռական ֆունկցիայի վրա:  

Հղիության տարբեր եռամսյակներում սեքսուալ ակտիվությունը տարբեր է՝ պայմանավորված հորմոնալ տեղաշարժով, ինչու չէ նայև ներանձնային և միջանձնային հոգեվիճակներով: Ընդհանուր առմամբ դիտվում է սեռական ցանկության նվազում կանանց և երկրորդյային մեխանիզմով ամուսինների մոտ: Հիմանականում այն պայմանավորված է արյան մեջ պրոգեստերոնի և պրոլակտինի բարձր մակարդակով: Ինչպես նաև գրեթե 70% կանանց մոտ դիտվում է այս կամ այն աստիճանի վաղ տոքսիկոզի առկայություն, և/կամ հղիության ընդհատման վտանգ և այլ ախտաբանական վիճակներ, որոնք բացասաբար են ազդում ինչպես ընդհանուր ինքնազգացողության, այնպես էլ կանանց սեռական ֆունկցիայի վրա:

 

Երկրորդ եռամսյակում նկատվում է համեմատաբար սեռական ակտիվության բարելավում և ընդհանուր կյանքի որակի լավացում: Այն պայմանավորված է կնոջ օրգանիզմում ֆիզիկական փոփոխությունների և ընդհանուր կարգավիճակի հանդեպ ադապտացիայով, հավանական վիժման վտանգից վախի բացակայությամբ: Այս շրջանում տեղի է ունենում սեռական օրգանների արյունամատակարարման և հետևաբար հեշտոցի խոնավացման լավացում, ինչն էլ կանխում է առաջին եռամսյակում հաճախակի հանդիպող դիսպարեունիան /ցավ սեռական հարաբերության ժամանակ/՝ պայմանավորված հեշտոցի չորությամբ:
Երրորդ եռամսյակում նկատվում է կնոջ էրոգեն գոտիների զգայունության իջեցում՝ համակցված ցածր սեռական ցանկության և հաճախակի անօրգազմիայի հետ, որը կապված է կնոջ օրգանիզմում ֆիզիկական փոփոխություններով, որոնք են քաշի ավելացումը, մարմնի կառուցվածքի փոփոխությունը, հոգեբանական լարվածությունը, խրոնիկական հոգնածության համախտանիշը: Վերոնշյալ փոփոխությունները սեռական կյանքի հանդեպ ճնշում են սեքսուալ հետաքրքրությունը:
Այնուամենայնիվ, չնայած գիտաբժշկական այս վերլուծությանը, որոշ կանանց մոտ նկատվում է սեռական ակտիվության այլ ընթացք, Օր.՝ սեռական ցանկության բարձրացում և այլն: Մեծագույն կարևորություն է տրվում զույգերի տեղեկացվածությանը, քանզի երբեմն սեռական ակտիվությունը ընկալվում է որպես վտանգ՝ հղիության նորմալ զարգացման համար, և զույգերը ամբողջ հղիության ընթացքում ձեռնպահ են մնում վերջինից: Ուստի կարևորում ենք ընդգծել այն հանգամանքը, որ ամուսինների փոխհամաձայնեցված սեռական ակտիվությունը որևէ վտանգ չի ներկայացնում իրենից ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ /առողջ/ ընթացող հղիությանը: Իհարկե բացառությամբ ռիսկային ընթացք ունեցող դեպքերին, ինչպիսիք են օրինակ՝ արյունային արտադրությունը հղիության ընթացքում: Նման դեպքում՝ բացառելով հեշտոցային սեռական հարաբերությունը, կարելի է բավարարվել փոխադարձ փաղաքշանքներով:
Գոյություն ունի նաև վարկած, որ հեշտոցային սեռական հարաբերությունը կարող է խթանել ծննդաբերական գործունեությունը, ի շնորհիվ տղամարդու սերմում գտնվող պրոստագլանդինների խթանող ազդեցության:
 Այսպիսով, ամփոփելով՝ ակնհայտ է դառնում, որ հղի կնոջ համար անկախ հղիության փուլից և հորմոնալ վիճակից մեծապես կարևոր է ցանկացած դրական էմոցիա, որն էլ կարող է օգնել հաղթահարել հղիության ընթացքում ձևավորված այս կամ այն բարդությունը, ինչու չէ նաև ֆիզիկական փոփոխությունները:
 
Հղիության ընթացքում սեռական հարաբերության դիրքեր.