Վերջին տարիներին տղամարդկանց անպտղության խնդիրը դարձել է ավելի արդիական, որի հետ կապված բազմաթիվ հետազոտություններ են կատարվում այդ ուղղությամբ: Շատ անհատնեի մոտ անպտղությունը հանգեցնում է հոգեբանական ստրեսի, ավելին՝ անպտղության հոգեախտաբանական էֆեկտները, գտնում են որ նույնն է, ինչ քաղցկեղի կամ սրտային հիվանդության ժամանակ: Ընդհանուր անպտղության կառուցվածքում տղամարդու գործոնը կազմում է 50%, որպես ինքնուրույն գործոն՝  35%:
Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ այն դեպքերում, երբ զույգի անպտղության վիճակը պայմանավորված է միայն տղամարդու գործոնով, առավել ծանր է արտահայտվում հոգեբանական ստրեսը, որը կարող է արտահայտվել ծանր դեպրեսիայով: Ենթադրվում է, որ ֆերտիլության խնդիրներով տղամարդիկ այս կամ այն չափով գնահատում են իրենց սեքուալ ֆունկցիան որպես ոչ ադեկվատ և ունենում են էրեկցիայի և օրգազմի հետ կապված խնդիրներ:
Այսպիսով մեր հետազոտման օբյեկտ են հանդիսանւմ այն տղամարդիկ, ովքեր ունենում են սեռական դժվարություններ այն բանից հետո,երբ նրանց մոտ հայտնաբերվում է սերմնահեղուկի ֆերտիլության հետ կապված խնդիրներ:
ՈՒսումնասիրության տևողությունը եղել է 12 ամիս, որի ընթացքում ուսունմասիրվել են 412 տղամարդ, որոնք դիմել են առաջնային  անպղության  գանգատուվ: ՈՒսումնասիրության ընթացքում օգտագործվել են սեքսուալ ֆունկցիայի ուսունմասիրման միջազգային ինդեքսը International Index of Erectile Function (IIEF-5) և սերմնահեղուկի ուսումնասիրման ստանդարտ հետազոտությունը: Հարցերը գնահատվում են 1-ից 5բալերով: Սերմնահեղուկի ուսումնասիրման ստանդարտ հետազոտությունը կատաովել է ԱՀԿ-ի հանձնարարա­կաններով “The World Health Organization guidelines (17) to determine sperm concentration and motility”. Որպես սերմնաբջիջների ստանդարտ կոնցենտոացիա ընդունվում է ≥20*10 6/մլ , շարժունակությունը ≥50%, նորմալ սերմնաբջիջների թիվը ≥30%: Մեր հետազոտությունը ընդգրկում է այն տղամարդկանց, որոնց մոտ առկա է որևէ պարամետրի խանգարում սերմնահեղուկի ուսումնասիրման ստանդարտ հետազոտությունում:
Այս հետազոտությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ անպտուղ տղամարդկանց բուժման ժամանակ համատեղ պետք է իրականացվեն դեղորայքային և հոգեթերապևտիկ մեթոդները: Մենք առաջարկում ենք անպտղության ժամանակ բուժական ծրագիրն իրականացնել մուլտիդիսցիպինար թիմով, որում ընդգրկված կլինեն հոգեբան, հոգեբույժ և սեքսապաթոլոգ, որը աեռավել կբարձրացնի անպտղության բուժական էֆեկտիվությունը  և կօգնի ինֆերտիլության ժամանակ առաջ եկած էմոցիոնալ ստրեսի և սեքսուալ դիսֆունկցիայի հաղթահարմանը:
Վերլուծություն ինֆերտիլությունը էմոցիոնալ և հոգեբանական ծանրա­բեռնվածություն, կրիզիսային փոփոխություններ է մտցնում  տղամարդու շատ ֆունկցիոնալ ակտիվությունների մեջ:Կյանքի շատ ստրեսային գործոնների շարքում ինֆերտիլությունը  զբաղեցնում է նեգատիվ առումով բավականին բարձո տեղ “երեխայի կամ ամուսնու մահվան համարժեք”: Մեր հետազոտության մեջ տղամարդկանց 11% -ի մոտ ի հայտ եկավ օրգազմի և էրեկցիայի պրոբլեմներ այն բանից հետո երբ սերմնահեղուկի ուսումնասիրման ստանդարտ հետազոտությունում գրանցվեց ծանր օլիգոզոոսպերմիա: Այդպիսի էրեկտիլ դիսֆունկցիան հոգեբանական բնույթի է և կապված է նաև ինֆերտիլության տևողության ու տագնապի բարձրացած մակարդակի հետ:



Մեր բժիշկները

"Սեքսուալ առողջության պաշտպանություն" ՀԿ-ի անդամները լինելով հանրապետության առաջատար մասնագետները հասարակական գործունեությունից բացի ծավալում են նաև կլինիկական և բուժական գործունեություն: