Ինչպես գիտենք ալկոհոլը սեքսուալ ակտիվության վրա ուղղակի խթանիչ ազդեցություն չունի: Այն պարզապես ընկճում է գլխուղեղի կեղևի արգելակիչ ֆունկցիան: Գիտենք, որ սեքսուալ վարքը գտնվում է հոգեկանի հսկողության տակ: Կարծես հանդիսանալով սեքսուալ վարքագծի դիրիժոր, այն փորձում է ներդաշնակորեն համակցել օրգանիզմի ներքին ֆունկցիաները արտաքին գրգռների հետ:

Այժմ մենք չենք քննարկում, թե ինչպիսի վնասակար ազդեցություն ունի օրգանիզմի վրա ալկոհոլով միանվագ կամ խրոնիկական թունավորումը:

Մենք նկատի ունենք սեքսուալ գործողությունների նախաձեռնության համարյա անբաժան համակցումը, զուգակցումը ալկոհոլի օգտագործման հետ: – Nokia connected people – vodka connected people, այսպիսով` ձևավորվում է սեքսուալ վարքի ստերեոտիպ: Եթե հիմնականում սեռական մերձեցման փորձերը ալկոհոլի ազդեցությամբ են լինում, ապա հետագայում այն կարող է կախվածություն առաջ բերել: Նման դեպքերում, հատկապես, երբ սեռական ակտիվությունը պահպանվում է, հնարավոր է ադապտացիա և նման երևույթը ընկալվում է միանգամայն նորմալ և սոցիալապես ընդունելի: Սակայն այս դեպքերում հաճախ առաջանում է լրիվ կախյալություն և ալկոհոլի ընդունումը ամբողջովին տարանջատվում է այլ վարքային դրսևորումներից: Ալկոհոլի գերիշխող ազդեցության տակ կորում է հետաքրքրությունը այլ արժեքների հանդեպ, որն ինքնին նորմալ չէ: Այս դեպքում բացակայում են միջանձնային շփման տարրական դրսևորումները, ինչի արդյունքում կարող են խախտվել ոչ միայն տարբեր օրգան-համակարգերի ֆունկցիան, այլ նաև սահմանափակվում է միջանձնային շփման դիապազոնը, որը շատ ծանր են տանում զուգընկերները: Այն իր հերթին խրոնիկական նևրոտիզացիայի, նույնիսկ դեպրեսիայի պատճառ է դառանում:

Մեր բժիշկները

"Սեքսուալ առողջության պաշտպանություն" ՀԿ-ի անդամները լինելով հանրապետության առաջատար մասնագետները հասարակական գործունեությունից բացի ծավալում են նաև կլինիկական և բուժական գործունեություն: